Արտավազդ Դիմաքսյան
Արտավազդ Դիմաքսյան | ||
![]() | ||
Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառը։ | ||
| ||
---|---|---|
? - 654 | ||
Ծննդյան օր | 7-րդ դար | |
Ծննդավայր | Շիրակ, Այրարատ, Արմինիա կուսակալություն | |
Վախճանի օր | 654 | |
Վախճանի վայր | Արուճ, Արագածոտն, Այրարատ, Արմինիա կուսակալություն | |
Դինաստիա | Դիմաքսյաններ | |
Քաղաքացիություն | ![]() |
Արտավազդ Դիմաքսյան (7-րդ դար, Շիրակ, Այրարատ, Արմինիա կուսակալություն - 654, Արուճ, Արագածոտն, Այրարատ, Արմինիա կուսակալություն), հայ իշխան Արմինիա կուսակալությունում, Այրարատ աշխարհի Շիրակ գավառի մի մասի տանուտերը, Դիմաքսյանների նախարարական տոհմից[1][2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտավազդ Դիմաքսյանը Թեոդորոս Ռշտունու ժամանակակիցն է։ 654 թվականին, եղբոր մատնության պատճառով ընկնում է արաբ զորավար Հաբիբի ձեռքը և մահապատժի ենթարկվում Արագածոտն գավառի Արուճ ավանում[1][2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Սեբեոս․ Պատմություն», Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 284-285․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 314․
- ↑ 3,0 3,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 313․