Jump to content

Արտավազդ Ալիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Մկրտչի Ալիխանյան
մայիսի 12, 1957(1957-05-12) - հունիսի 17, 1992(1992-06-17) (35 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍրխավենդ, Մարտակերտի շրջան, Արցախ
ԳերեզմանԳյումրի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Հրամանատարն էրՇուշիի առանձնակի գումարտակի դասակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Արտավազդ Մկրտչի Ալիխանյան (մայիսի 12, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 1992, Սրխավենդ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ կուսակցության անդամ (1991)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1991-1992 թթ.-ին ՀՅԴ կամավորական ընդհանուր ջոկատների և Շուշիի առանձնակի գումարտակի (դասակի հրամանատար) կազմերում մասնակցել է Հադրութի (Տող, Սարինշեն, Ջրակուս), Շուշիի (Քարինտակ, Շուշի), Մարտակերտի (Կիչան), Աղդամի (Ալիաղալի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Թաղված է Գյումրիում։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։