Արտավազդ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսրոպ Անդրեասի Ալավերդյան
Ծնվել է1913
Ծննդավայրգ. Շահումյան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ և ուսուցիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Արտավազդ Գրիգորի Ալավերդյան (1913, գ. Շահումյան - ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից: ԽՄԿԿ անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Շահումյանի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար: 1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ: Ծառայել է 46-րդ տանկային գնդում՝ սկզբում որպես վաշտի ավագ, ապա՝ քաղղեկի տեղակալ: Երբ սկսեց Հայրենական մեծ պատերազմը, նա Տիրասպոլ քաղաքում էր: Պատերազմի հենց առաջին օրը 46-րդ գունդը մեկնեց ռազմաճակատ: Գունդը մասնակցեց Իստրա-Վոլոկոլամսկ ուղղությամբ մղված մարտերին, ուր Արտավազդը ծանր վիրավորվում է: Ինն ամիս բուժվելուց հետո տեսողությունը վերականգնվում է և նորից մեկնում ռազմաճակատ: Այս անգամ՝ 33-րդ տանկային բրիգադ: Մասնակցել է Մերձբալթիկայի Կաունաս և այլ քաղաքների ազատագրմանը:

1946 թվականին զորացրվել է բանակից, նույն թվականին էլ նշանակվել է Շահումյանի միջնակարգ դպրոցի ուսմասվար: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1978 թվականը:

Պարգևատրվել է «Խիզախության համար», «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 14: