Արտաշես Տիրացյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Տիրացյան
Ծնվել էմայիսի 23, 1889(1889-05-23)
ԾննդավայրՇումենի մարզ, Բուլղարիա
Մահացել էհունիսի 30, 1974(1974-06-30) (85 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան, Ցյուրիխի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Լոզանի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
ԵրեխաներԳևորգ Տիրացյան

Արտաշես Գրիգորի Տիրացյան (մայիսի 23, 1889(1889-05-23), Շումենի մարզ, Բուլղարիա - հունիսի 30, 1974(1974-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, հրապարակախոս, մանկավարժ: Տնտեսական գիտությունների դոկտոր (1920 թ.), պատմական գիտությունների թեկնածու (1953 թ.), Գերագույն հոգևոր խորհրդի անդամ (1955 թ.):

Հնագետ-պատմաբան Գևորգ Տիրացյանի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Տիրացյանը ծնվել է Բուլղարիայի Շումենի մարզում: 1901-1910 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև՝ Եվրոպայում՝ Բեռլինի, Լոզանի, Ցյուրիխի համալսարաններում: 1922-1948 թվականներին եղել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան վարժարանի տնօրեն: 1948 թվականին հայրենադարձել է: 1948-1970 թվականներին դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում: ՀՕԿ-ի և Բուխարեստի «Հայաստանյան ճակատ» կազմակերպությունների հիմնադիրներից է: Աշխատակցել է Բուխարեստում լույս տեսնող «Նոր արշալույս», «Պահակ», «Հայաստան ճակատ» պարբերականներին[1][2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմաներեն լեզվի դասագիրք հայկական դպրոցի 8-րդ դաս. համար / Մ. Ն. Հարությունյան, Զ. Գ. Սվազլյան, Ա. Գ. Տիրացյան, Երևան: Լույս, 1966 թ.:
  • Գերմաներեն լեզվի դասագիրք հայկական դպրոցի 8-րդ դաս. համար / Մ. Ն. Հարությունյան, Զ. Գ. Սվազլյան, Ա. Գ. Տիրացյան, Երևան: Լույս, 1967 թ.:
  • Գերմաներեն-հայերեն դպրոցական բառարան: 8 000 բառ / Գր. Անդրեասյան, Ա. Գ. Տիրացյան: Խմբ.՝ Մ. Ն. Հարությունյան, Երևան: Լույս, 1965 թ.:
  • Մէկ ամիս Հայաստանի մէջ: Նուիրուած Ս. Հայաստանի փառապանծ 25-ամեակին / Արտաշէս Տիրացեան: Պուքրէշ: Ալֆա, 1945 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան