Արտաշես Մեժլումյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեժլումյան (այլ կիրառումներ)
Արտաշես Մեժլումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9 (22), 1901 |
Ծննդավայր | Վերին Ղամարլու, Հայաստան |
Մահացել է | 1986 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1937) |
Մասնագիտություն | անասնաբույծ և անասնապահ |
Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերագույն խորհուրդ |
Արտաշես Մարտիրոսի Մեժլումյան (նոյեմբերի 9 (22), 1901, Վերին Ղամարլու, Հայաստան - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույծ, կոլտնտեսական, սոցիալիստական աշխատանքի հերոս (1953)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1937)։ 1924 - 1931 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջանում որպես Այգեգործների և «Չիգդամլու» կոոպերատիվ գյուղատնտեսական ընկերությունների վարչության նախագահ։ 1952—1971 թվականներին եղել է Շահումյանի շրջանի 22-րդ համագումարի անվան կոլտնտեսության վարչության նախագահ։ Մեժլումյանի ղեկավարությամբ կոլտնտեսությունը ձեռք է բերել արտադրական բարձր ցուցանիշներ, որի համար նա արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։
Եղել է ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1927 թվականից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, «Պատվո նշան» շքանշաններով, Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի և ԺՏՆՑ-ի ոսկե մեծ և արծաթյա մեծ (2) մեդալներով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 381)։ ![]() |
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Արտաշատ քաղաքում ծնվածներ
- 1986 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Հայ անասնաբույծներ