Արտաշես Մաթևոսյան (բուսաբույծ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մաթևոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտաշես Մաթևոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9 (22), 1904[1][2] Կարճևան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1999[2] (95 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գյուղատնտես և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1948) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արտաշես Ալեքսանդրի Մաթևոսյան (մարտի 9 (22), 1904[1][2], Կարճևան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 13, 1999[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային բուսաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3], թղթակից անդամ (1971)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է նույն ինստիտուտի բուսաբուծության ամբիոնում. 1956 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1950-1956 թվականներին՝ ուսումնա-գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ 1941-1943 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Մալայա զեմլյայի մարտերին։ Ա.Մաթևոսյանի գիտական աշխատանքները վերաբերում են դաշտային կուլտուրաների մշակության և ՀԽՍՀ-ում կերի կայուն բազայի ամրապնդման հարցերին։ Վ. Ի. Լենինի անվան ՀամԳԳԱ Հարավային Կովկասի բաժանմունքի բուսաբուծության մասնաճյուղի և այլ գիտական խորհուրդների անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի տեղական կուլտուրական կորնգանները։ ՀԽՍՀ պետհրատ, 1939, 111 էջ[4]։
- Բազմամյա խոտաբույսերի դերը հողի բերրիության բարձրացման գործում։ Երևան։ Ա. հ., 1949[5]:
- Դաշտային կերահայթայթում, Ե., 1950։
- Հայաստանի կերային կուլտուրաները, Ե., 1959։
- Շաքարի ճակնդեղի մշակությունը։ Հայաստան, Երևան, 1969, 52 էջ[6]։
- Բուսաբուծություն, 2 հրատ., Ե., 1977[7]։
- Эспарцеты Армении, Е., 1950.[8][9]
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածների մատենագիտություն[10]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- АН Арм.ССР. Персональный состав. 1943-1983. Е.,1984.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 143.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 3.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-06-08
- ↑ Մաթևոսյան Արտաշես Ալեքսանդրի (1939)։ Հայաստանի տեղական կուլտուրական կորնգանները։ Յերեվան: ՀԽՍՀ պետհրատ
- ↑ Մաթևոսյան Արտաշես Ալեքսանդրի (1949)։ Բազմամյա խոտաբույսերի դերը հողի բերրիության բարձրացման գործում։ Գյուղատնտեսության մինիստրություն Հայկական ՍՍՌ։ Երևան: Ա. հ
- ↑ Մաթևոսյան Արտաշես Ալեքսանդրի (1969)։ Շաքարի ճակնդեղի մշակությունը։ Ձեռնարկ ագրոզոոտեխն. դասընթացում սովորողների համար։ Երևան: Հայաստան(չաշխատող հղում)
- ↑ arm�1 Մաթևոսյան, Արտաշես Ալեքսանդրի=Բուսաբուծություն։ Բուսաբուծություն: Ուսումնական ձեռնարկ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանողների համար (2 ed.)(չաշխատող հղում)
- ↑ Մաթևոսյան Արտաշես Ալեքսանդրի (1950)։ Эспарцеты Армении: Бобовые кормовые травы։ Академия наук Армянской ССР, Институт земледелия АН АрмССР։ Ереван: Изд-во АН АрмССР(չաշխատող հղում)
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արտաշես Մաթևոսյան»։ Վերցված է 2023-06-29
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 143)։ ![]() |
- Մարտի 22 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Կարճևան գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բուսաբույծներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ