Արտաշես Հայրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Հայրյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1942[1] Բաքու, Ադրբեջան |
Մահացել է | օգոստոսի 16, 2023 (81 տարեկան) |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Արտաշես Արտեմի Հայրիյան (փետրվարի 18, 1942[1], Բաքու, Ադրբեջան - օգոստոսի 16, 2023), հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Հայրիյանը ծնվել է Բաքվում։ Շուտով ընտանիքը տեղափոխվում է Իրանի Թեհրան քաղաքը, որտեղ էլ անց է կացնում մանկությունն ու պատանեկությունը։ Այնտեղ էլ առաջին անգամ բացահայտում է արվեստի և երաժշտության հանդեպ սերը[2]։
16 տարեկանում ծանոթանում է երգիչ և վոկալի ուսուցիչ Արամ Սարգսյանի հետ և աշակերտում նրան մինչև Բաքու տեղափոխվելը։ 1960 թվականին Բաքվում ընդունվում է երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին, որը վաղաժամկետ ավարտում է 1963 թվականին[2]։
1962 թվականին նրան ընդունում են Բաքվի օպերայի և բալետի թատրոն՝ որպես մենակատար։ Թատրոնում 6 տարի աշխատալու արդյունքում դառնում է առաջատար մենակատարը, կատարում գլխավոր դերերգերը «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Աիդա», «Տոսկա», «Ֆաուստ», «Սիրո ըմպելիք», «Իշխան Իգոր», «Բորիս Գոդունով» և այլ օպերաներում[2]։
1967 թվականին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հրավերով ժամանում է Երևան՝ որպես առաջատար մենակատար։ Միաժամանակ շարունակում է ուսումը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, որն ավարտում է 1969 թվականին։ Երևանի օպերային թատրոնում հանդես է գալիս «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», «Սայաթ Նովա», «Անուշ», «Դավիթ Բեկ», «Արշակ Բ» և այլ օպերաներում[2][3] ։
1992 թվականից ապրել է ԱՄՆ-ում[2]։
Մահացել Է 2023 թվականի օգոստոսի 16-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/EJEUbiL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Арташес Айрян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Արտաշես Հայրյան - Քո լավ աչքերից