Արտաշես Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Արմենի Բաղդասարյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1984(1984-02-11)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 79 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Հայաստան Կոտայք 7 (0)
2001 Ռուսաստան Կռիլյա Սովետով (Սամարա) 0 (0)
2002 Հայաստան Փյունիկ 0 (0)
2002   Հայաստան Փյունիկ-2 14 (0)
2003 Հայաստան Միկա 2 (0)
2003   Հայաստան Միկա-2 11 (1)
2004-2006 Հայաստան Կիլիկա 49 (1)
2006-2007 Ավստրիա Պաշինգ 2 (0)
2007-2008 Հայաստան Կիլիկիա 9 (0)
2008 Հայաստան Ուլիս 8 (1)
2010-2012 Հայաստան Իմպուլս ? (?)
2010-2012   Հայաստան Իմպուլս-2 ? (?)
Ազգային հավաքական
2004-2006 Հայաստան Հայաստան (մինչև 21) 5 (0)
2006 Հայաստան Հայաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արտաշես Արմենի Բաղդասարյան (փետրվարի 11, 1984(1984-02-11)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ամռանը Բաղդասարյանը «Կիլիկիայից» տեղափոխվել է «Սուպերֆունդ»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Ավստրիայի առաջնության սկզբին մասնակցելով երկու խաղի՝ Բաղդասարյանը վնասվածք է ստացել։ Ապաքինումը երկար ժամանակ է պահանջել։ Ի վերջո, յոթ ամիս անց նրա հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ[3].

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղդասարյանը առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական 2005 թվականի հոկտեմբերին, սակայն դեբյուտը կայացել է հաջորդ տարի[4]։ Առաջին և միակ խաղն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2006 թվականի մարտի 1-ի Լիմասոլում[5] ընդդեմ Կիպրոսի հավաքականի (0:2)։ Բաղդասարյանը դուրս է եկել մեկնարկային կազմում, իսկ ընդմիջմանը նրան փոխարինել է Արթուր Ոսկանյանը[6]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Բաղդասարյանի օգնությամբ հարձակվող Վահե Թադևոսյանը 2006 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքել Շվեյցարիայի «Առաու» ակումբի հետ[7]:.

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Միկա»
    • Հայաստանի գավաթի խաղարկություն եզրափակչի մասնակից - 2005

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Профиль legioner.kulichki.com
  4. «Бессменный вратарь сборной Армении может не сыграть против Андорры». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  5. Профиль футболиста на armfootball.tripod.com (անգլ.)
  6. Протокол матча Кипр — Армения (անգլ.)
  7. Результативный форвард

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]