Արտաշես Արսլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշ(ես) Միքայելի Արսլանյան
Ծնվել է1887
ԾննդավայրԽար­բեր­դի նա­հան­գ
Խար­բեր­դի գա­վա­ռ
Մե­զի­րե
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Արտաշ(ես) Միքայելի Արսլանյան (գրվել է նաև Ասլանյան, 1887, Խար­բեր­դի նա­հան­գ, Խար­բեր­դի գա­վա­ռ, Մեզիրե - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում՝ կաթոլիկ ծնողների բազմազավակ ընտանիքում։ Բժիշկներ Զարեհ Պողոս, Լևոն ու Հրանտ Արսլանյանների եղբայրն է։ Հայրը՝ փաստաբան Միքայել Արսլանյանը, եղել է Մեզիրեի բարեկեցիկ և ուսումնասեր ազգայիններից մեկը։ Ընտանիքի 7 որդիներից 5-ը բժիշկ է դարձել։ Եթե հաշվենք նաև թոռներին, ապա գերդաստանում եղել է 12 բժիշկ։ Դրա համար էլ համաքաղաքացիները նրանց կոչել են «Հեփիսի Տօքթօր Արսլանենք» («Բոլորը բժիշկ Արսլանյանները»)։

Ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Բժիշկ է աշխատել։ Կարինում բծա­վոր տի­ֆով վարակվելու և հիվանդանալու պատճառով արձակուրդ է վերցրել և մեկնել Հալեպ, եղբոր՝ Զարեհի մոտ։ 1915 թվականին, ընդհանուր տեղահանության ընթացքում վայրագորեն սպանվել է եղբոր հետ միասին՝ 28 տարեկանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդ ի նահ անգ, Երևան, 2004։