Արտաշես Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշես Աղաջանյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1928(1928-09-22)
Մահացել էփետրվարի 13, 1999(1999-02-13) (70 տարեկան)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբուսաբան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր

Արտաշես Մանասի Աղաջանյան (1928, սեպտեմբերի 22, Լեռնային Ջահիր, Ադրբեջան - 1999, փետրվարի 13, Երևան), բույսերի գենետիկ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1988

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1955-1967 թվականներին եղել է Լենինականի ընտրասերումնաբանական կայանի բաժնի վարիչ, 1990-1995 թվականներին՝ ՀԽՍՀ Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են լոլիկի անհամատեղելիության գենետիկային, որի հիման վրա մշակել է բույսերի սեռային բազմացման հայեցակարգ, ինչպես նաև բույսերի ինքնահամատեղելիության և միակողմանի անհամատեղելիության էվոլյուցիային, ներտեսակային ու միջտեսակային անհամատեղելիության կենսաբանությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005