Արտաշես Աբրահամյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Աբրահամյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1920(1920-09-17)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Վախճանվել էմայիսի 2, 2003(2003-05-02) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (1938, 1941) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Արտաշես Սահակի Աբրահամյան (սեպտեմբերի 17, 1920(1920-09-17), Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 2, 2003(2003-05-02), Երևան, Հայաստան), հայ բնանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1980ԽՄԿԿ անդամ (1944)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Հայ դասական նկարիչների ավագ ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Աբրահամյանը ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում 1920 թվականին, տպագրիչների ընտանիքում։ 1934-1938 թվականներին առաջին մասնագիտական կրթությունն ստացել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական ստուդիայում։ 1938 թվականին տեղափոխվել է Երևան և ընդունվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1941 թվականին։ 1941-1945 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի գործողություններին, մարտնչել Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում, որն սկսվել է Հյուսիսային Կովկասից, ավարտվել է Բեռլինում։ Ծառայել է 400-րդ գնդի վաշտերից մեկում որպես կապավոր։ Կերչում, ծանր մարտերից հետո, 1944 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Աբրահամյանը պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական մեծ պատերազմի 3-րդ աստիճանի, «Կարմիր խաչ» և «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշաններով, Խիզախության համար, Կովկասի պաշտպանության համար, Վարշավայի համար, «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով[1]։

Զենքս ցած եմ դրել 1945 թվականի մայիսի 2-ին Հումբոլտ-Հայն ամրոցը գրավելուց հետո։
- Արտաշես Աբրահամյան

1945-1952 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում[2]։

Պատվոգրեր, շնորհակալագրեր, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականին ԽՍՀՄ նկարիչների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով
  • 1972 թվականին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի բնության պահպանության գիտական խորհուրդը «Հայաստանի բնությունը նկարչի վրձնի տակ» խորագիրը կրող ցուցահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար Արտաշես Աբրահամյանին շնորհել է շնորհակալագիր
  • 1980 թվականին ՀԽՍՀ գերագույն խորհրդի հրամանով խորհրդահայ կերպարվեստում ներդրած ավանդի և զարգացման համար նկարիչ Արտաշես Աբրահամյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչում
  • 1998 թվականին ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին նկարչի «Քասախ գետը» աշխատանքն արժանանում է 3-րդ մրցանակին

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 թվականին Արտաշես Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են «Չորսի» ցուցահանդեսում, գեղանկարիչներ Լևոն Կոջոյանի, Հովահաննես Մինասյանի և քանդակագործ Արա Հարությունյանի հետ համատեղ։ Ցուցահանդեսին գնահատական են տալիս դարի վարպետները՝ նկարիչ Մարտիրոս Սարյանը և Հայաստանում արվեստաբանության հիմնադիր Ռուբեն Դրամբյանը
  • 1973 թվականին Նկարչի տանը կազմակերպվում է նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, 1974 թվականին ցուցահանդեսը տեղափոխվում է Գյումրի՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի ցուցասրահ

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի ստեղծագործական գործունեությունը տևել է 60 տարի։ Աբրահամյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ջերմուկի, Վանաձորի, Հրազդանի և Գյումրու արվեստի թանգարաններում, ՀՀ Մշակույթի նախարարության, Նկարիչների միության ֆոնդերում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։ 2000-2003 թթ. Աբրահամյանն ստեղծում է իր վերջին կտավները։ Երևանում Աբրահամյանի ստեղծագործությունների նշանակալի մասը ցուցադրվում է նկարչի ընտանեկան հավաքածուում։

Ստեղծագործաություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկեվազի առավոտը» (1955)[3]
  • «Ձյուն կուգա. Նորք» (1956)[3]
  • «Արարատը Բյուրականից» (1960)[4]
  • «Հրազդանի ծայրամասում» (1968)[5]
  • «Բարդիներով տնակ. Հին Մալիշկա» (1971)[6]
  • «Արենի» (1980)[7]
  • «Ելփին գյուղը» (1983)[8]
  • «Սաղմոսավանք» (1984)[9]
  • «Թանահատ»[10]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. 3,0 3,1 «Ոսկեվազի առավոտը», Արտաշես Աբրահամյան
  4. «Արարատը Բյուրականից», Արտաշես Աբրահամյան
  5. «Հրազդանի ծայրամասում», Արտաշես Աբրահամյան
  6. «Բարդիներով տնակ. Հին Մալիշկա», Արտաշես Աբրահամյան
  7. «Արենի», Արտաշես Աբրահամյան
  8. «Ելփին գյուղը», Արտաշես Աբրահամյան
  9. «Սաղմոսավանք», Արտաշես Աբրահամյան
  10. «Թանահատ», Արտաշես Աբրահամյան