Արտաշես Աբելյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
| Ծնվել է | 1932 մայիսի 2 |
| Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
| Մահացել է | սեպտեմբերի 21, 2003 (տարիքը 71) |
| Մահվան վայր | Գյումրի |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | Դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Արտաշես Ղազարոսի Աբելյան (մայիսի 2, 1932 - սեպտեմբերի 21, 2003, Գյումրի, Հայաստան), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1989)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշես Աբելյանը ծնվել է 1932 թվականին, Սալոնիկում։ 1948 թվականին հայրենադարձել է։ 1958 թվականին ավարտել է Լենինականի թատրոնի դրամատիկական ստուդիան։ 1958 թվականից եղել է նույն թատրոնի դերասան[1]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերն աչքի են ընկել ընդգծված պլաստիկայով և երաժշտականությամբ։
- Սոս («Սոս և Վարդիթեր», ըստ Պերճ Պռոշյանի)
- Վարազդատ (Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ»)
- Կիպար (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»)
- Արթին (Երվանդ Օտյանի «Չարշըլը Արթին աղա»)
Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քաոս», 1973
- «Հին օրերի երգը», 1982
- «Ուրախ ավտոբուս», 2000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
