Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշատի քաղաքային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ և թեթև աթլետիկա
ՏեղագրությունԱրտաշատ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1960
Բացված1960
ՍեփականատերԱրտաշատի քաղաքապետարան
Տարողություն4500
Դաշտի չափսեր110 x 70 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Քարտեզ
Քարտեզ
 Artashat City Stadium Վիքիպահեստում

«Արտաշատի քաղաքային մարզադաշտ», բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը բացվել է 1960 թվականին։ Ունի 4500 նստատեղ։ 1982-1999 թվականներին հանդիսացել է Դվին Արտաշատ ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումների վայր, 2009 թվականից` «Կիլիկիա» թիմի ՀՀ Գավաթի խաղարկության և Բարձրագույն խմբի առաջնության տնային հանդիպումների վայր[2]։

Մարզադաշտը ներկայումս օգտագործվում է Արարատի մարզի երիտասարդական ֆուտբոլի դպրոցների կողմից, այստեղ են կազմակերպվում Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի Հայաստանի ազգային ատլետիկայի առաջնության ամենամյա խաղերը[3]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 10-ին Արտաշատ քաղաքում անց է կացվել Ատլետիկայի համաշխարհային օրվան նվիրված մրցումները[4]։

2015 թվականի օգոստոսի 2-13-ը Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի են ունեցել Համահայկական խաղերը[5]։ 

2016 թվականի հունիսի 4-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզի ներկայացուցչությունը կազմակերպել և իրականացրել է Մալոյան եղբայրների անվան ատլետիկայի միջազգային առաջին հուշամրցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Athletics Championship of Armenia
  2. ««Կիլիկիան» հանդես կգա Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  3. Armenian Federation of Athletics
  4. «Armenian Athletic Federation». www.armatletika.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  5. «Նորություններ - Արարատի մարզպետարան». ararat.mtad.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.