Արտակ Քամալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Քամալյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1970(1970-05-09) (53 տարեկան)
ԾննդավայրԽաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎորոնեժի պետական ագրարային համալսարան (1990)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (2000)
Մասնագիտությունտնտեսագետ և պետական գործիչ

Արտակ Քաջիկի Քամալյան (մայիսի 9, 1970(1970-05-09), Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (2000), պրոֆեսոր (2001)[1]: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ[2] (2018 թվականի սեպտեմբերի 6

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Քամալյանը ծնվել է 1970 թվականի մայիսի 9-ին, Խաշթառակ (ՀՀ Տավուշի մարզ) գյուղում։ 1986-1990 թվականներին սովորել և ավարտել է Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտացմամբ, 1995 թվականին Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան[3], 1995-1996 թվականներին որակավորաման բարձրացման դասընթացներ է անցել Ռեդինգի համալսարանում, Մեծ Բրիտանիա, եղել է TEMPUS ծրագրի մասնակից։ 1998 թվականին Կոլորադոյի համալսարանում եղել է ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված պրոֆեսորա-դասախոսական կազմի փորձի փոխանակման ծրագրի մասնակից։ 2000 թվականին Վորոնեժի պետական ագրարային համալսարանում պաշտպանել է գիտական թեզ՝ «Կառավարչական որոշումների ընդունումը ռիսկի և անորոշության պայմաններում» թեմայով։ 2004 թվականին Լուիզիանայի համալսարանում (ԱՄՆ) եղել է հրավիրված պրոֆեսոր, ԱՄՆ-ի FSA/CI ծրագրի մասնակից։ 2002-2004 թվականներին որպես գիտական խորհրդատու աշխատել է «Լամսկոե» գյուղատնտեսական հոլդինգում, այնուհետև եղել նույն կազմակերպության գործադիր տնօրենը, 2008-2012 թվականներին «Կոուրեկս» գյուղատնտեսական հոլդինգի գիտական խորհրդատու, ռազմավարության և ռիսկերի գծով տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն, 2011-2017 թվականներին եղել է Ելեցի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր, 2012-2018 թվականներին՝ «Պարիտի Կապիտալ» ԲԲԸ՝ գլխավոր տնօրենի տեղակալ՝ 2018 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ[4]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության համակարգի տնտեսագիտական, կառավարման հարցերին, նորագույն տեղեկատվությանը, մաթեմատիկական ծրագրավորմանը, մոդելավորմանը, ավտոմատացմանը։ «Տեղեկատվություն» (ռուսերեն, 1997) բուհական դասագրքի համահեղինակներից է։ Բազմաթիվ անգլերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և այլ հրապարակումների հեղինակ է[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стратегия и тактика управления рисками в аграрной сфере, Воронеж, 2000 (համահեղինակ)։
  • Управление рисками в аграрной сфере; теория, методология, практика, Воронеж, 2002 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Камалян Артак Каджикович - Известные ученые». www.famous-scientists.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  2. «Արտակ Քամալյան | minagro.am». minagro.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 648-649։
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.