Արտակ Վարդանյան (հետախույզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արտակ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1896(1896-02-24)
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 25, 1993(1993-05-25) (97 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունհետախույզ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Գեորգիևյան խաչ

Արտակ Արմենակի Վարդանյան (փետրվարի 24, 1896(1896-02-24), Երևան, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1993(1993-05-25), Մոսկվա, Ռուսաստան), հայ հետախույզ, գեներալ-լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ (Արշակ) Վարդանյանը ծնվել է 1896թ. փետրվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գիմնազիան, սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1925 թ. ավարտել Լենինգրադի ռազմաինժեներական ակադեմիան։ Առաջին աշխարհամարտի ժամանակ 4-րդ կամավորական հայկական գնդի կազմում մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին։ 1920 թ. կռվել է Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների դեմ։ Եղել է Հայաստանի առաջին Հանրապետության ԶՈՒ ռադիոկայանի պետը։ 1928 թ.-ից աշխատել է ԲԳԿԲ կապի վարչության գիտատեխնիկական կոմիտեում, 1931-1934 թթ.՝ Հատուկ նշանակության զինվորական դպրոցի ամբիոնի պետ, Կարմիր բանակի կապի վարչության պետի օգնական։ 1934-1940 թթ. գործել է ԱՄՆ-ում։ Հետագայում կատարել է կառավարական հատուկ առաջադրանքներ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության գծով։ 1954-1959 թթ. եղել է Կապի ռազմական ակադեմիայի պետի տեղակալ, Ռազմական ԳՀԻ-ի պետ, 1959 թ.-ից` ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի բաժնի պետ։ Ռադիոպայթյունների կառավարման հայտնի մասնագետ էր։ 1944 թ. փետրվարի 22-ին շնորհվել է գեներալ-մայորի, 1954 թ. մայիսի 31-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Ազատ տիրապետել է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Մահացել է 1993 թ. մայիսի 25-ին, թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաչ, 1915 թ.
  • Լենինի շքանշան,
  • Բոգդան Խմելնիցկու 2-րդ աստիճանի մեդալ,
  • Կարմիր աստղ,
  • Կարմիր դրոշի երեք շքանշան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հ. 11,
  • «Մայր Հայաստան» թանգարանի արխիվային նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 318