Արտակ Ռազմիկի Օհանյանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ անաղբյուր
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Արտակ Ռազմիկի Օհանյանը|անաղբյուր}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։


Արտակ Օհանյան , 1974 թվական, հոկտեմբերի 17, Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Ռազմիկի Օհանյանը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ շինականի ընտանիքում։ Նախնիները գաղթել են Մուշ գավառի Ղոնջալու և Կարս գյուղերից՝ 1915 թվականին։ Հայրը՝ Ռազմիկ Միսակի Օհանյանը, ծնվել է 1943 թվականի մարտի 3-ին և 10 երեխաներից իններորդն էր։ Մայրը՝ Սուսաննա Վլադիմիրի Ադամյանը, ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 13-ին Բերքառատ գյուղում, համեստ ու պատվասեր շինականի ընտանիքում։

Արտակ Ռազմիկի Օհանյան

Արտակը ուսումը սկսել է 7 տարեկանից ՝ հաճախելով գյուղի միջնակարգ դպրոց։ Երբ բավականին մեծ էր, արտաքին տվյալները հուշեցին ծնողներին որդուն ուղարկել որևէ սպորտաձևով մարզվելու։ Այդ տարիներին նա 7-րդ դասարանի աշակերտ էր։ Դասերից հետո ոտքով անցնում էր Գեղաձոր-Մեծ Մանթաշ ձգվող ճանապարհը, որպեսզի մասնակցի ըմբշամարտի պարապմունքներին։ Նրա ֆիզիկական պատրաստվածությունը խոստումնալից էր, մասնակցում էր մրցումների և հաղթանակած վերադառնում տուն։ Ընտանեկան գործերում ամենից շատ օգնում էր հորը։ Դեռ 5-րդ դասարանից արդեն կարողանում էր վարժ ավտոմեքենա վարել։

1991 թվականին Արտակը վերջացրեց հարազատ դպրոցի 8-րդ դասարանը և ընդունվեց Գյուղատնտեսական նախարարության Վանաձորի շինարարական տեխնիկումը։ 1993 թվականի հունիսի 26-ին պետական որակավորման հանձնաժողովի որոշմամբ Արտակ Ռազմիկի Օհանյանին տրվեց տեխնիկ -շինարար-տեխնոլոգի որակավորում։

Ուսումն ավարտել էր, և պատրաստվում էր համալրել հայկական բանակի շարքերը։ 1993 թվականի նոյեմբերի 2-ին Արտակ Ռազմիկի Օհանյանը մեկնեց պարտադիր ժամկետային զինծառայության։ Նրա ծառայության վայրը Երևանի մայրաքաղաքային «Հատուկ գունդ»ն էր, որը կազմավորվել էր 1990 թվականի սեպտեմբերի 20-ին և հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության առաջին ռազմական միավորումը։ Արտակը սովորում էր «Ուսումնական Կենտրոն»ում։ 1993 թվականից հրամանագրվել է 3-րդ գումարտակում՝ հրաձգի պաշտոնի։ 1994 թվականին գնդի կազմում գործուղվել է Օմարի լեռնանցք պաշտպանելու Վարդենիսի շրջանի սահմանները։ Ծառայության ընթացքում Արտակն իրեն դրսևորել է որպես խելացի, խոհեմ, լսող զինվոր, ժամանակին կատարել է իրեն վստահված պարտականությունները։ Եվ 1994 թվականի ապրիլի 18-ին Վարդենիսի շրջանի Օմարի լեռնանցքի, սահմանների պաշտպանության թեժ կռիվների ժամանակ Արտակ Ռազմիկի Օհանյանը զոհվել է, կյանքը նվիրաբերելով հայրենիքին։

Արիության Մեդալ

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար Արտակ Ռազմիկի Օհանյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով։

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախարարի 1996թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանի ՝ Արտակ Ռազմիկի Օհանյանին պարգևատրել « 1992-1994 թթ. Մարտական Գործողությունների Մասնակից» կրծքանշանով։

Մարտական Գործողությունների Մասնակից.jpg

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Օհանյանի անմար հիշատակին մի հիասքանչ երգ է նվիրել Խաչիկ Մարտիրոսյանը։

2012 թ. հունվարին եղբայրների՝ Գնելի և Միսակի նախաձեռնությամբ Մուրադ Մշեցին գրեց երգ «Արտակ Օհանյանի հիշատակին»։ Երգը կատարեցին Մուրադ և Կարեն Մշեցիները։ Երգը միշտ հնչում է դպրոցական և թե առհասարակ բոլոր միջոցառումներին։

                                  Արտակ Օհանյանի Հիշատակին

                            Արմատներդ Մուշում շիվերդ Արցախ,

                            Հայ ազգի վեհ դատին նվիրյալ անվախ,

                            Մեր կորած երկրի ցավն էր սրտիդ մեջ ,

                            Այդ ցավով վառվեցիր կրակով անշեջ։

                            Ազատության գինը բյուր կյանքեր արժե,

                            Ազատ հայրենիքը քաջերի վարձքն է ,

                            Այդ զոհասեղանին շատ կյանքեր ընկան ,

                            Որ հայրենյաց հողում կրկին ծիլեր տան։

                           Մեր ուխտի քաջ զինվոր ննջիր հավիտյան

                           Անունդ մշտարթուն Արտակ Օհանյան։

                           Արյունոտ Օմարն էր վերջին սխրանքդ ,

                           Այդ հողում պահ տվիր քո կանաչ կյանքդ ,

                           Որ հայոց օջախը ծաղկի շենանա,

                           Ձեր արյան թանկ գնով կրկին զորանա։

                           Ազատության գինը բյուր կյանքեր արժե,

                           Ազատ հայրենիքը քաջերի վարձքն է ,

                           Այդ զոհասեղանին շատ կյանքեր ընկան ,

                           Որ հայրենյաց հողում կրկին ծիլեր տան։

                           Մեր ուխտի քաջ զինվոր ննջիր հավիտյան ,

                           Անունդ մշտարթուն Արտակ Օհանյան:[1]

«ՀԱՂԹԱՆԱԿ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ»[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՂԹԱՆԱԿ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ


2020 թվականին Գնել և Միսակ Օհանյանների նախաձեռնությամբ տպագրվեց «ՀԱՂԹԱՆԱԿ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ» հերոս Արտակ Ռազմիկի Օհանյանի հիշատակը հավերժացնող գիրքը, որի հեղինակը «ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ» հրամանատար, գրող Սամվել Եղիազարյանն էր:Գրքում զետեղված է Արտակ Օհանյանի կյանքի պատմությունը։

Անվանակոչված Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակ Կյանքի Գնով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

                                2003թ. նոյեմբերի 5-ի թիվ 248

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Գեղաձորի համայնքի ավագանու որոշման 22.07.03թ. թիվ 9 արձանագրությունը, Գեղաձորի միջն. դպրոցի մանկավարժական խորհրդի 22.07.03 թիվ 9 նիստի որոշումը և ՀՀ ԿԳ նախարարի 29.10.2003թ. թիվ 21- 05- 07/362 գրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի տեղակալ Մ.Գրիգորյանի տրված հանձնարարությունը.

                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.ՀՀ Գեղաձորի միջն. դպրոցը անվանակոչել զոհված ազատամարտիկ Արտակ Օհանյանի անունով։

2.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել ՀՀ Արագածոտնի մարզի Գեղաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Ի. Խաչատրյանի վրա։

3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ս.Ղուկասյանի վրա։

                                                                                                    Գ.Գյոզալյան

Անվանակոչված դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԵՂԱՁՈՐԻ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Սամվել Եղիազարյան

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.youtube.com/watch?v=GrWpM1wYaWA&t=13s

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.facebook.com/razmakanarchive/?__cft__%5B0%5D=AZXYv5btOEI4SH2zB4Fskv2ar8ZX-EbrdFlcZUeLcFCVa7CHDJtXHj16sJGVnXjuJ06PjnMltYfBCRw00j0XRqCBBL6Gfz-NevLtG8mPY2d6VKi4pd82maCQ_znstziHp5Q&__tn__=-UC%2CP-RՌազմական Արխիվ

https://www.youtube.com/watch?v=GrWpM1wYaWA&t=13s

Կատեգորիա:Հայ զինվորականներ