Արտակ Ոսկանյան
Արտակ Ոսկանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1938 |
Ծննդավայր | Ղզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան |
Վախճանվել է | օգոստոսի 14, 2019[1] (81 տարեկանում) |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գիտություն և տեխնիկա |
Արտակ Ոսկանյան Վիքիդարանում |
Արտակ (Էռնեստ) Սուրենի Ոսկանյան (ապրիլի 30, 1938, Ղզլքիլիսա, Ծալկայի մունիցիպալիտետ, Քվեմո Քարթլիի մարզ, Վրաստան - օգոստոսի 14, 2019[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից: ԽՄԿԿ անդամ 1970 թվականից:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: Երկու տարի որպես ուսուցիչ աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում: 1964-1967 թվականներին աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրությունում որպես ֆիզմաթ գիտությունների բաժնի վարիչ: Կարճ ժամանակով վարել է «Գարուն» ամսագրի գիտության բաժինը: 1967-1970 թվականներին եղել է «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիրը, միաժամանակ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինատիտուտի ասպիրանտուրայում (տեսական ֆիզիկայի գծով): 1970-1974 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի ֆիզմաթ և քիմիայի գիտաճյուղային խմբագրության վարիչ, 1974-1979 թվականներին՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1976 թվականի հունիսից մինչև դեկտեմբերը եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենը[2]: 1977 թվականի օգոստոսի 19-ից վերստին նշանակվել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ: 1979 թվականի հունիսից աշխատում է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ: 1990 թվականից՝ «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրեն, միաժամանակ՝ 1998-2001 թվականներին՝ «Աստվածաշնչային լիգա» քրիստոնեական կազմակերպության փոխտնօրեն, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է ընծայել «Կաթն ծիր» (1967), «Կարճ միացում» (1980), «Կարոտի կայծ» (1985), «Ընտրանի » (2006) ժողովածուները, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Թզուկը» (2003), «Գույների հեղեղը» (2003, երկուսն էլ՝ մանկական բանաստեղծությունների ժողովածու), «Երկնային Թումանյանը» (2006, ընտրությունը, առաջաբանը և վերլուծությունները՝ Ոսկանյանի), «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2006, թատերագիտական Էսսե) գործերը։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից[3]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաթն-ծիր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1967, 66 էջ:
- Կարճ միացում, Երևան, «Սովետական գրող», 1980, 267 էջ:
- Սև գույնը: Ամրոց գրուպ, 2003, 14 էջ[4]:
- Պատմություններ ֆիզիկայի մասին: Դպրոցական միջին տարիքի երեխաների համար: Ամրոց գրուպ, 2003, 80 էջ[5]:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծություններ («Երեկոյացավ...», Իրերս, Իմ գլուխը, Իմ ոտքերը, «Ամաղուի երկնահարկի եկեղեցի...», «Մայթերի լայնքով, երկայնքով մայթերի...»): «Գարուն», 1967, № 2, էջ 43-44։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը — 2019.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Ոսկանյան Արտակ Սուրենի (2003-01-01)։ Սեւ գույնը (հայերեն)։ Ամրոց գրուպ։ ISBN 9789993095163
- ↑ Ոսկանյան Արտակ Սուրենի (2003)։ Պատմություններ ֆիզիկայի մասին: Դպրոցական միջին տարիքի երեխաների համար (հայերեն)։ Ամրոց գրուպ։ ISBN 9789994131051