Արտակ Դավթյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Դավթյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտակ Դավթյան
մարտի 31, 1970(1970-03-31) (54 տարեկան) -
ԾննդավայրԲամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան Արիության մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Արտակ Մաթևոսի Դավթյան (մարտի 31, 1970(1970-03-31), Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (2010), ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ (2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը)[1][2]։ ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (2020 թվականի հուլիսի 16[3] - 2020 թվականի նոյեմբերի 11)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում՝ պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
  • 1998 թվականից - բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
  • 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
  • 2009 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2017 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից[5]։
  • 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
  • 2020 թվականի հուլիսի 16-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ[3]։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[6]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 3 որդի։

Նախորդող
Կամո Քոչունց
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ
Արտակ Դավթյան

20 հուլիսի 2007 - 31 հունվարի 2009 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
Արտակ Դավթյան

31 հունվարի 2009 թթ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Արտակ Դավթյան

24 մայիսի 2018 թթ. - հունիսի 8, 2020
Հաջորդող
Օնիկ Գասպարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  6. «ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  8. Ա. Մ. Դավթյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին
  9. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  10. Ա. Մ. ԴԱՎԹՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ