Արտակ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտակ Առաքելյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 28, 1945(1945-08-28)
Ծննդավայր Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հուլիսի 29, 2005(2005-07-29) (59 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

Արտակ Գրիգորի Առաքելյան (օգոստոսի 28, 1945(1945-08-28), Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 29, 2005(2005-07-29), Երևան, Հայաստան), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 թվականին ավարտել է Աբովյանի անվան Հայկական] պետական մանկավարժական ինստիտուտը՝ դառնալով Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
  • 1961-1979 թվականներին ՀԿՄ Երևանի թիվ 3 ուսարտձեռնարկությունում եղել է բանվոր, վարպետ, ավագ վարպետ, ղեկավար, բաժնի ղեկավար ։
  • 1979 - 1986 թվականներին՝ Էջմիածնի ՀԿՄ ձեռնարկության տնօրեն։
  • 1980 - 1991 թվականին եղել է Երևանի կույրերի և տեսողության խնդիրներ ունեցող անձանց հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
  • 1991 - 2003 թվականներին՝ N3 ՀԿՄ ձեռնարկության մամուլի բաժնի վարիչ, ավագ դիսպետչեր, փոխտնօրեն, մասնագիտացված աշխատող։ «Հաշմանդամների աջակցության հայկական միություն» և «Փոքր բիզնեսի հայկական միություն» հասարակական կազմակերպությունների նախագահ։
  • 2003 թվականին մայիս 25-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿժ-ի համամսաժնական ցուցակովր։ Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵԿ անդամ։ Խորհրդարանի նախագահին կից հաշմանդամների խորհրդի քարտուղար։
  • Մահացել է 2005 թվականի հուլիսի 20-ին[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վախճանվել է ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-11 
  2. «Վախճանվել է Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Առաքելյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-01-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]