Արտակենտրոնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակենտրոնակի կառուցվածքի սխեման․ 1․ լիսեռ, 2․ շուռտվիկ, 3․ շուռտվիկի մատ, 4․ արտակենտրոնակ, 5․ արտակենտրոնակի պահունակ, 6․ արտակենտրոնակի ձգաձող, ա-բ․ արտակենտրոնություն

Արտակենտրոնակ, սկավառակ, որի պտտման առանցքը չի համընկնում իր երկրաչափական առանցքին։ Օգտագործվում է մեխանիկական արտակենտրոնակավոր մամլիչներում, պլունժերային պոմպերում են։ Արտակենտրոնակի լիսեռի պտտական շարժումը փոխակերպում է սողանի համընթաց շարժման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 133