Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակարգ իրավիճակ Արցախի Հանրապետությունում, COVID-19 համավարակով պայմանավորված հատուկ իրավական ռեժիմի հաստատում Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը։ Արտակարգ իրավիճակի պարետատան ղեկավարման համար պարետ է նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը[1][2]։

Չնայած մեկամսյա ժամկետով արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելուն, երկրում չի հետաձգվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը[3]։

Իրավական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում բացառապես Արցախի Հանրապետության սահմանադրության և «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի մասին» օրենքի հիման վրա[4]։ Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմը սահմանվում է նապագահի հրամաագրով։

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության սահմանի բոլոր անցակետերում սահմանվել է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հատուկ կարգ։ Անցակետով արգելվում է Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը բացառությամբ որոշ դեպքերի, որոնք սահմանվել են պարետի որոշմամբ։

Քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում և զորամասերում արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը։

Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև գործադուլները, հավաքները[5]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարվեց մինչև մայիսի 12-ը».
  2. «Կորոնավիրուսով պայմանավորված Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարվեց».
  3. «Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարվեց. ընտրությունների երկրորդ փուլը կկայանա». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Արցախի Հանրապետության Սահմանադրություն».
  5. «Արցախում հայտարարվում է արտակարգ իրավիճակ. ընտրությունների 2-րդ փուլը չի հետաձգվում».