Արտակարգ դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակարգ դատարան (անգլ.՝ Emergency Court), պետության հատուկ պատժիչ մարմին, որն ստեղծվում է արտակարգ իրադրությունների ժամանակ (պատերազմի, պետական հե­ղաշրջման և այլ դեպքերում)։ Արտակարգ դատարանները, ըստ էության, դատարաններ չեն, որովհետև սովորաբար ստեղծվում են պետության դատական համակարգից դուրս և իրականացնում են ոչ թե արդարադատություն, այլ բռնազավթում են դատական իշխանությունը։ Արտակարգ դատարանները անհարիր են իրավական պետությանը և ժողովրդավարական պետությունների սահմանադրությաններով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ արգելված են արտակարգ դատարանների ստեղծումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва