Jump to content

Արտազատիչ գեղձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտազատական գեղձ
գեղձ, անատոմիական կառուցվածքների դաս Խմբագրել Wikidata
Ենթադասգեղձ, organ component gland, անհատական ​​անատոմիական կառուցվածք Խմբագրել Wikidata
Մասն էexocrine system Խմբագրել Wikidata
Կիրառությունըexternal secretion Խմբագրել Wikidata
Հակառակըներզատիչ գեղձ Խմբագրել Wikidata

Արտազատիչ գեղձեր, գեղձեր են, որոնք ծորանի միջոցով արտազատում են արտազատուկը (սեկրետ) էպիթելի մակերեսին։[1] Արտազատիչ գեղձերի օրինակներ են քրտնագեղձերը, թքագեղձերը, կրծքագեղձերը, ծծումբարտադրիչ գեղձերը, արցունքագեղձերը, ճարպագեղձերը, շագանակագեղձը և լորձագեղձերը: Արտազատիչ գեղձերը մարդու օրգանիզմի գեղձերի երկու տեսակներից մեկն են. մյուսը ներզատիչ (էնդոկրին) գեղձերն են, որոնք իրենց արտադրանքն արտազատում են անմիջապես արյան մեջ: Լյարդը և ենթաստամոքսային գեղձը միաժամանակ և՛ արտազատիչ, և՛ ներզատիչ գեղձեր են. դրանք արտազատիչ են, քանի որ ծորանների համակարգի միջոցով աղեստամոքսային համակարգ են արտազատում իրենց արտադրանքը՝ լեղին և ենթաստամոքսային հյութը, և ներզատիչ են, քանի որ այլ նյութեր արտազատում են անմիջապես արյան մեջ: Արտազատիչ քրտնագեղձերը ծածկույթային համակարգի մաս են կազմում. դրանք լինում են մերոկրինային և ապոկրինային տեսակների:

Արտազատիչ գեղձերը պարունակում են գեղձային հատված և ծորանային հատված, որոնց կառուցվածքը կարող է օգտագործվել գեղձը դասակարգելու համար[1]։

  • Ծորանային հատվածը կարող է լինել ճյուղավորված (կոչվում է բարդ) կամ չճյուղավորված (կոչվում է պարզ)
  • Գեղձային հատվածը կարող է լինել խողովակաձև կամ ալվեոլային (ացինար), կամ դրանց խառնուրդը (կոչվում է խողովակա-ալվեոլային): Եթե գեղձային հատվածը ճյուղավորվում է, գեղձը կոչվում է ճյուղավորված գեղձ։

Արտազատման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արտադրանքի արտազատման եղանակի՝ արտազատիչ գեղձերը դասակարգվում են մերոկրինային, ապոկրինային կամ հոլոկրինային տեսակների:[1]

Արտազատվող նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելյալ պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Young, Barbara; O'Dowd, Geraldine; Woodford, Phillip (2013). Wheater's Functional Histology: A Text and Colour Atlas (Sixth ed.). Elsevier. էջ 95. ISBN 978-0702047473. LCCN 2013036824.

արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]