Արտադրական թափոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արդյունաբերական թափոնները գործարանի պոչամբարում։

Մնացուկներ արտադրության, թափոններ արտադրական, արտադրության պրոցեսում առաջացող մնացուկներ (հանքամանրուք, կտորտանք, տաշեղ, միներալային հումքի և վառելիքի բալաստային մասը, մոխիր, խարամ և այլն)։ Մնացուկների քանակը կախված է արտադրության տեխնոլոգիայից, սկզբնական հումքի որակից, նյութի չափակազմից, արտադրական պրոցեսների կազմակերպումից։ Տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս կրճատել արտադրության մնացուկների քանակը, ինչպես նաև օգտագործել դրանց զգալի մասը կողմնակի արտադրանք ստանալու համար, որն էապես նպաստում է հումքի և նյութի ծախսի, արտադրանքի արժեքի կրճատմանը և արտադրության արդյունավետության բարձրացմանը։ Արդյունաբերական թափոններից խոսափելու պրոցեսներին են վերաբերում փակ շրջանային տեխնոլոգիական ցիկլերի մշակումը, կեղտաջրերի և մթնոլորտ դուրս եկող արտանետվածքների տեսքով արտադրության մնացուկների կրճատումը։ Ստեղծվում են արդյունաբերական համալիրներ, որտեղ մի ձեռնարկությունը որպես հումք օգտագործում է մյուսի մնացուկները։ Այս միջոցառումները զգալի չափով ապահովում են շրջապատող միջավայրի մաքրությունը և հնարավորություն են տալիս տնտեսելու բնական պաշարները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 653 CC-BY-SA-icon-80x15.png