Արտագնաց անասնապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անասնապահության կազմակերպման եղանակ, ըստ որի կենդանիներին ամբողջ տարին (կամ տարվա որոշ եղանակներին) պահում են սեզոնային արոտավայրերում։ Արտագնաց անասնապահություն հարմարված են հատկապես ոչխարները, ձիերը, ուղտերը և եզնուղտերը։ Արտագնաց անասնապահությունը առաջացել է տվյալ երկրամասի բնական հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունից։ Արտագնաց անասնապահության շնորհիվ նշանակալից չավւով նվազում է կերերի կուտակման, անասնապահական շենքերի շինարարության, կենդանիների խնամքի համար ծախսվող աշխատանքը։ Բարձրանում է կենդանիների մթերատվությունը, պտղաբերությունը։ ԽՍՀՄ սեզոնային արոտավայրերում կազմակերպվում են անասնաբուծական–անասնաբուժական տեղամասեր, իսկ ձմեռային արոտավայրերում՝ նաև տնտեսական ու մշակութային կետեր։ ԽՍՀՄ–ում ըստ արոտավայրերի տիպերի, տարածված է անապատային, կիսաանապատային, որոշ լեռնային և տափաստանային գոտիներում կրում է գոտիական բնույթ՝ ուղղաձիգ և հորիզոնական։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Արտագնաց անասնապահություն ձևավորվել է նստակյաց անասնապահությանը զուգընթաց, մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի կեսերին, հիմնականում լեռնային երկրամասերում։ Կենդանիներին սեզոնային արոտավայրեր տեղափոխելիս նրանց ուղեկցում էին միայն անասնապահներն ու տեղում անասնապահական մթերքները մշակող անձինք։ Ի տարբերություն քոչվորական անասնապահության, արտագնաց անասնապահություն հնարավորություն էր ընձեռում բնակչության հիմնական մասհն մնայ մշտական բնակավայրերում և զբաղվել երկրագործական ու այլ աշխատանքներով։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո արտագնաց անասնապահություն կրել է մասնակի բնույթ։ ՀԽՍՀ հարավային շրջանների (Ղափան, Գորիս, Մեղրի, Սիսիան, Եղեգնաձոր, Ազիզբեկով) տնտեսություններն իրենց ոչխարները տեղափոխում էին Ադրբեջանական ԽՍՀ Մուղանի դաշտավայրը, իսկ հյուսիսային շրջաններինը (Շամշադին, Իջևան, Նոյեմբերյան, մասամբ Թումանյան)՝ Ջեյրանչայի ձմեռային արոտավայրերը։ Այժմ գյուղատնտեսական այլ նպատակների համար հողերն օգտագործելու պատճառով կենդանիների տեղափոխումը ՀԽՍՀ սահմաններից դուրս դադարեցվել է։ Տնտեսությունները կենդանիներին տեղափոխում են իրենց կամ հարևան շրջանների ամառային արոտավայրերը։ Ամբողջ տարին կենդանիներին արոտավայրերում են պահում Ավստրալիայում, Մոնղոլիայում, Աֆղանստանում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 120