Արվեստի և պատմության թանգարան
Արվեստի և պատմության թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ, հնագիտական թանգարան և թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բրյուսել[1][2] |
| Վայր | Հիսունամյակի այգի |
| Կազմված է | Casting workshop of the Art & History Museum? |
| Պատկանում է | Արվեստի և պատմության թագավորական թանգարաններ |
| Հասցե | Jubelpark 2, Jubelpark 10, Jubelpark 1A, Jubelpark 9, Jubelpark 10A, Jubelpark 13, Jubelpark 12, Brussel, Parc Du Cinquantenaire 2, Parc Du Cinquantenaire 10, Parc Du Cinquantenaire 1A, Parc Du և Jubelpark 10[2]B-1000 և 1000[2]Avenue des Nerviens - Nerviërslaan? |
| 50°50′20.51″N 4°23′30.73″E / 50.8390306°N 4.3918694°E | |
| Կայք | artandhistory.museum(նիդեր.)(ֆր.)(անգլ.) |
![]() | |
![]() | |
Արվեստի և պատմության թանգարան (ֆրանսերեն՝ Musée Art & Histoire) հանրային թանգարան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, Արվեստի և պատմության արքայական թանգարաններից մեկն է։ Այն գտնվում է Սինքուենթեներ զբոսայգում և մինչև 2018 թվականի մայիս կոչվում էր Սինքուենթեներ թանգարան[3]։ Այն Եվրոպայի ամենամեծ թանգարաններից մեկն է։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի և պատմության թանգարանի հավաքածուն բաղկացած է չորս մասից.
Ազգային հնագիտություն
Թանգարանը ունի ազգային հնագիտության մեծ հավաքածու, որի ցուցանմուշները թվագրվում են նախնադարյան ժամանակաշրջանից, գալա-հռոմեական ժամանակաշրջանից և Մերովինգյան ժամանակաշրջանում։
- Մերովինգյան գերեզման
Հնություններ
Թանգարանի հավաքածուի մեջ կան արվեստի գործեր հին եգիպտական, հունական և հռոմեական քաղաքակրթություններից։ Ցուցադրվում են շատ կարևոր և ազդեցիկ մնացորդներ Աֆամեայից, ներառյալ` Մեծ սյունաշարի մի մասը և աչքի ընկնող խճանկարային հատակներ։ Հռոմեական հավաքածուն նաև ներառում է մինչև մեր թվարկության 4-րդ դարի հռոմեական քաղաքի մեծ մասշտաբներով մոդելը։
- Մեծ սյունաշարը Աֆամեայից (Սիրիա)
- Որսի տեսարան ցուցադրող հռոմեական խճանկար Աֆամեայից
- Հռոմի մոդելը
Ոչ եվրոպական քաղաքակրթություններ
Թանգարանում պահվում են ցուցամուշներ ասիական այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, Հարավարևելյան Ասիան, ինչպես նաև` Ամերիկաներ, Օվկիանիան և Միջին Արևելքը։
- «Սիրունիկ կանայք» նախադասական արձանիկներ
- Փայտե արձանիկ, Չիմու մշակույթ, Պերուի Հյուսիսային ափ, 1100–1470
- Զատկի կղզու արձանիկ
- Հնդկացիների տոտեմ
Եվրոպայի դեկորատիվ արվեստ
Միջին դարերից մինչև 20-րդ դարի գեղարվեստը ցուցադրում է`
- քանդակներ
- կահույք
- գործվածքների կարևոր և ընդգրկուն բաժին`
- կերամիկա
- մետաղներ
- ապակի
- բեռնաքարշ ձիերի փոխադրամիջոցներ
- լուսանկարչական և կինեմատոգրաֆիական սարքավորում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- 1 2 3 4 https://erfgoedkaart.be/?id=8682
- ↑ «Le Musée du Cinquantenaire s'appelle désormais le Musée Art & Histoire». Le Vif. Belga. 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստի և պատմության թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||

