Արվեստագիտական հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվեստագիտական հանդես
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱննա Ասատրյան
Հիմնադրվել է2019
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Գրախոսվողայո
ISSN2579-2830
Կայքflib.sci.am/journal/Art/Frame.html

Արվեստագիտական հանդես, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային կից «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական հանդես, հրատարակվում է 2019 թվականից[1]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդեսի առաքելությունն է արվեստաբան-գիտնականների համատեղ ուժերով ու ջանքերով հաղորդել հայ ժողովրդի արվեստի և ճարտարապետության ուսումնասիրության աշխատանքներին, նպաստել արվեստագիտության հետագա զարգացմանն ու վերելքին, արվեստագիտության հանգուցային հարցերի անաչառ և սկզբունքային լուսաբանմանը։ Հանդեսը լայնորեն լուսաբանում է Հայաստանի Հանրապետության արվեստագիտական և մշակութային նվաճումները, ինչպես նաև հայ ժողովրդի մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ[2]։

Խմբագրական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր խմբագիրն է Աննա Գրիգորի Ասատրյանը, պատասխանատու քարտուղարը՝ Մարգարիտա Արսենի Քամալյանը։

Հայաստանից[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արարատ Վլադիմիրի Աղասյան
  2. Մուրադ Մարգարի Հասրաթյան
  3. Հենրիկ Վահանի Հովհաննիսյան
  4. Յուրի Միքայելի Սուվարյան
  5. Վիգեն Հովհաննեսի Ղազարյան

Արտերկրից[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արմեն Յուրիի Ղազարյան (Ռուսաստան, Մոսկվա)
  2. Ալեքսանդր Իվանի Չեպալով (Ուկրաինա, Կիև)
  3. Րաֆֆի Իսպիրի Խարաջանյան (Լատվիա, Ռիգա)
  4. Մովսես Սեդրակի Հերկելեան (Լիբանան, Բեյրութ)
  5. Պատրիկ Զարեհի Տօնապետեան (Ֆրանսիա, Էքս-ան-Պրովանս)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». www.arts.sci.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Journal of Art Studies». www.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.