Արվադա (Կոլորադո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արվադա
անգլ.՝ Arvada
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1859 թ.
Մակերես101,930253 կմ², 92,616061 կմ²
ԲԾՄ1630 մետր
Բնակչություն124 402 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ303
Պաշտոնական կայքarvada.org(անգլ.)
Արվադա (Կոլորադո) (ԱՄՆ)##
Արվադա (Կոլորադո) (ԱՄՆ)

Արվադա (անգլ.՝ Arvada), քաղաք Կոլորադո նահանգում, (ԱՄՆ), ինքնավար կարգավիճակ ունեցող քաղաք անգլ.՝ Home rule municipality: Արվադան գտնվում է Ջեֆերսոն և Ադամս շրջաններում, Դենվերի շրջակա տարածքում, Դենվեր-Ավրորա-Բրումֆիլդ ագլոմերացիայում։ Արվադայի կենտրոնն անվանվում է «հին քաղաք» անգլ.՝ Olde Town, որը Կոլորադոյի Կապիտոլիումից 11 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է։ Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի 2009 թվականի հուլիսի 1-ի տվյալների` Արվադայի բնակչությունը կազմում էր 108․172 մարդ[2]։ Կոլորադոյի քաղաքներից Արվադան բնակչության թվով 8-րդն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի զարգացման վաղ պատմությունը կապված է Կոլորադոյի ոսկու տենդի հետ, որը սկսվել է 1850-ական թվականներին[3]։ Այնտեղ, որտեղ հիմա գտնվում է Արվադան, 1850 թվականի հուլիսի 22-ին ոսկի որոնող Լյուիս Ռոլստոնը (անգլ.՝ Lewis Ralston) գտել է ոսկու ոչ այդքան մեծ կտոր (6 գրամ), որն այն ժամանակ կազմում էր 5 դոլար։ Ոչ մեծ չափերի գետի վտակները, որտեղ գտնվել էր ոսկին, կոչվել են Ռոլսթոն-Քրիք։ Լյուիս Ռոլսոնը վերադարձել է այդ նույն վայրը 1858 թվականին։ Ոսկու փշրանքները շուտով վերջացան, բայց լեռներում` արևմուտքում գտնվեցին այլ օգտակար հանածոներ։ Ավելին, մի քանի ոսկի որոնողներ որոշեցին մնալ այս վայրում, սկսեցին վարել ֆերմերական տնտեսություն և աճեցնել հացահատիկային կուլտուրաներ, որոնք համապատասխանում էին գնորդների պահանջներին։ Այն բանից հետո, երբ 1861 թվականի փետրվարի 28-ին ձևավորվեց Կոլորադոն դարձավ ԱՄՆ֊ի լիիրավ մաս, շրջանի բնակչությունը արագ սկսեց աճել, ինչը հանգեցրեց ֆերմերական տնտեսության ընդլայնմանը։ 1870 թվականին Colorado Central Railroad տեղական ընկերությունը այդ հողերով անցկացրեց երկաթգծային ճանապարհ։ 1870 թվականի դեկտեմբերի 1-ին Բենջամին Ֆ. Ուոդսվորթը (Benjamin F. Wadsworth) և Լուիս Ա. Ռենոն (Louis A. Reno) քարտեզի վրա, տեղակայված երկաթգծի մոտակայքում, նշեցին Ռոլսթոն Փոինթ բնակավայրը (անգլ.՝ Ralston Point): Որպեսզի խուսափեն այլ բնակավայրերի անուների հետ շփոթությունից, որոնք նույնպես տեղակայված էին Ռոլսթոն-Քրիքի երկայնքով, Ռոլսթոն Փոինթը շուտով վերանվանվեց Արվադա։ Այս անվան առաջացման պատմությունը հետևյալն է. Բենջամին Ուոդսֆորդը խնդրում է իր կնոջը` Մերի Էնին՝ մտածել քաղաքի անվանումը, և նա առաջարկում է իր քրոջ ամուսնու միջին անունը։ Նրա անունը Հիրամ Արվադա Հասքին էր (անգլ.՝ Hiram Arvada Haskin), և ինչպես պարզվեց հետագայում, նրա մայրը այդ անունը վերցրել էր Սկոուֆիլդի Աստվածաշնչից, որը Սիրիայի Արվադ կղզու անվանումն էր։ Բենջամին Ուոդսֆորդը դարձավ Արվադայի փոստակայանի առաջին կառավարիչը։ Կոլորադոն հռչակվեց ԱՄՆ-ի նահանգ 1876 թվականի օգոստոսի 1-ին, իսկ 1904 թվականի օգոստոսի 14-ին Արվադան ստացավ քաղաքի կարգավիճակ։ Շնորհիվ գյուղատնտեսության բարձր մակարդակի, Արվադային ոչ պաշտոնապես անվանեցին «Աշխարհի նեխուրի մայրաքաղաք» (անգլ.՝ Celery Capital of the World)[4]: Օգտագործելով Դենվերին մոտ լինելու փաստը, հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսին, Արվադան արագ աճեց և զարգացավ։ Արվադայի քաղաքային համբավը նույնպես բարձրացավ։ Այն 1951 թվականի հոկտեմբերի 31-ին դարձավ «կանոնադրական քաղաք» (անգլ.՝ Statutory City), և 1963 թվականի հուլիսի 23-ին ստացավ «ինքնակառավարվող տարածքի» (անգլ.՝ Home rule municipality) համբավ։ 20-րդ դարի վերջում Արվադայի բնակչությունը հատել է 100 հազարի սահմանը։

Քաղաքի ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվադան համարվում է ինքնակառավարվող տարածք (անգլ.՝ Homerule municipality): Կառավարման կառուցվածքում ներառված է քաղաքային խորհուրդը, որն ընտրում է քաղաքի կառավարիչ։ Քաղաքային խորհուրդը (անգլ.՝ Arvada City Council) բաղկացած է քաղաքապետից և խորհրդի 6 անդամներից, որոնցից չորսին ընտրում են շրջաններով, իսկ չորսին ամբողջ քաղաքն է ընտրում։ Արվադայի քաղաքապետը Մարք Ուիլյամսն է, քաղաքի կառավարիչը՝ Մարք Դեվենը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կոորդինատներն են. 39°49′12″ հս․ լ. 105°06′40″ ամ. ե.HGЯO Քաղաքի կենտրոնի բարձրությունը կազմում է 1662 մետր։ Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալների` քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 85.1 կմ², ներառած 84.6 կմ² ցամաքային և 0.5կմ² ջրային տարածքները։ Այստեղ ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 39 °C, որը գրանցվել է 1990 թվականի հունիս-հուլիս, իսկ ամենացածրը`−31 °C, գրանցվել է 1990 թվականի դեկտեմբերին[5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2000 թվականի մարդահամարի տվյալների, Արվադայում ապրում է 102․153 մարդ, այդ թվում` 39․109 տնային տնտեսություններ և 27․742 ընտանիքներ։ Բնակչության խտությունը կազմում է 1 կիլոմետրի վրա 1207,6 մարդ։ Ռասայական կազմը.

Տարիքային բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիքային բաշխումը հետևյալն է.

  • 26,2 % ֊ 18 տարեկանից ցածր
  • 7,8 % ֊ 18-ից 24 տարեկան,
  • 30,4 % ֊ 25-ից 44 տարեկան
  • 24,9 % ֊ 45-ից 64 տարեկան
  • 10,7 % ֊ 65 տարեկան և բարձր
  • միջին տարիքը համարվում է 37 տարեկանը

Կանանց և տղամարդկանց հարաբերակցությունը 100:96 է: Քաղաքում յուրաքանչյուր տան տարեկան միջին եկամուտը կազմում է 63,273 դոլար։ Տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմում է 42․126 դոլար, իսկ կանանցը` 30․802 դոլար։ Տարեկան միջին եկամուտը բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է 24,679 դոլար։ Աղքատության ընդունված շեմից ցածր մակարդակ ունեն ընտանիքների 3,5 %֊ը և բնակչության 5,2 %֊ը, ներառած էր տարեկանից ցածր տարիքի՝ 6,4 % և 65 տարեկանից բարձր տարիքի 6,1 % նրանց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվադայում ապրողները հիմնականում աշխատում են հարևան քաղաքներում` Դենվերում և Բոլդերում։ Խոշոր առևտրի կենտրոնները գտնվում են Բուլվառի կենտրոնում (անգլ.՝ Wadsworth Boulevard, CO-121 անգլ.՝ 52nd Avenue և Ռելսոնի փողոցումանգլ.՝ Ralston Road):

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեհելեն, Բելգիա
  • Կզիլորդա, Ղազախստան
  • Ցժինչոու, Չինաստան
  • Եկատերինբուրգ, Ռուսաստան

Հայտնի արվադացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կլայվ Քուսլեր անգլ.՝ Clive Cussler - գրող, դետեկտիվ և արկածային վեպերի հեղինակ։
  • Կառլ Ռոուվ անգլ.՝ Karl Rove - քաղաքական գործիչ, ով զբաղեցրել է գլխավոր խորհրդականի պաշտոն և ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (2005-2007 թվականներին)
  • Ջոն Չարլզ Վիվիան անգլ.՝ John Charles Vivian - Կոլորադոյի 30-րդ նահանգապետ (1943-1947 թվականներին)
  • Բեյբ Դիդրիկսոն Զախարիաս անգլ.՝ Mildred Ella "Babe" Didrikson Zaharias- սպորտսմենուհի, արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալների 1932 թվականի օլիմպիական խաղերում` թեթև ատլետիկայից, նաև եղել է հմուտ գոլֆ խաղացող։

The Fray դենվերյան ռոք-խմբի մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Կոլորադոյի բնակավայրերի քաղաքային բնակչության տարեկան հաշվարկները
  3. «Արվադայի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  4. Արվադայի մասին հետաքրքիր փաստեր
  5. Միջին և բարձր ռեկորդային ջերմաստիճանները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]