Արսեն Տեր-Օգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Տեր-Օգանով
Ծնվել էնոյեմբերի 28, 1924(1924-11-28)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 12, 1998(1998-12-12) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Արսեն Արամի Տեր-Օգանով (Տեր-Օհանյան) (նոյեմբերի 28, 1924(1924-11-28), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 1998(1998-12-12), Մոսկվա, Ռուսաստան), Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի ավագ, ԽՄԿԿ անդամ (1944

Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի նավթամեխանիկական ֆակուլտետը (1952

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է բանակ (1941 թվականի հունիս), սովորել Բաքվի զենիթա-հրետանային ուսումնարանում, ապա ծառայել Բաքվի հակաօդային պաշտպանության զորամասերում։ 1942 թվականինի վերջից մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, նշանակվել դասակի հրամանատար։ 1943 թվականի սեպտեմբերին մարտնչել է Խարկով-Պոլտավա շրջանում, 1944 թվականի փետրվարին մասնակցել Կորսուն-Շևչենկովսկիում շրջապատված հակառակորդի խմբավորման ջախջախմանը, այնուհետև, որպես 94-րդ հրաձգային դիվիզիայի 288-րդ Քիշնևյան գնդի 3-րդ գումարտակի գնդացրային ջոկի հրամանատար՝ Մոլդովայի, Լեհաստանի վերագրավմանը, 1945 թվականին՝ Օդերի գետանցմանը և Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Վիսլայի ձախ ափին, Սանդոմիրի մոտ թշնամու պաշտպանական բնագիծը ճեղքելու, Պիլիցայի գետանցման և հենակետ նվաճելու մարտերում ցուցաբերած արիության համար։ Զորացրվել է 1946 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 689