Արսեն Սարգսյան (մարզիկ)
Արսեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1984[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | թեթևատլետ |
Արսեն Սարգսյան (դեկտեմբերի 13, 1984[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թեթևատլետ, մասնագիտացված է հեռացատկ սպորտաձևում։ Հայաստանի բազմակի չեմպիոն։ 2012 թվականի օլիմպիական խաղերի մասնակից։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Սարգսյանը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Վանաձոր քաղաքում։ Հեռացատկով սկսել է զբաղվել 2000 թվականից։ Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի և աշխահի առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Ռոբերտ Էմմիյանի մրցաշարի անվան բրոնզե մրցանակակիր։ 2012 թվականին Մոսկվայի բաց առաջնությունում ՑՍԿԱ-ի հրապարակում երկրորդ տեղ է զբաղեցրել՝ 7.79 մետր արդյունքով։ Նույն թվականին՝ 8.20 մետր արդյունքով դարձել է Հայաստանի չեմպիոն։ Բացի առաջնությունում հաղթելուց, նա 10 սմ լրացուցիչ արդյունքով Օլիմպիական խաղերի մասնակցության որակավորման արդյունք է գրանցել[2]։ Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ անհաջող ելույթ է ունեցել։ Սարգսյանը 7.62 մ արդյունքով չի կարողացել դուրս գալ եզրափակիչ, զբաղեցրել է 26-րդ տեղը[3]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 թվական — Ռոբերտ Էմմիյանի անվան մրցաշարի բրոնզե մրցանակակիր
- 2012 թվական — Մոսկվա քաղաքի բաց առաջնության արծաթե մրցանակակիր
- 2012 թվական — Հայաստանի չեմպիոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արսեն Սարգսյան
- ↑ «Олимпиада-2012. Легкая атлетика. Саргсян и Пахлеванян не пробились в финал». armfootball.com. 2012 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.