Արսեն Հայրունի
Արսեն Հայրունի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1927 Եվպատորիա (քաղաք, Ուկրաինա), Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2006 (79 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Research Institute of Comprehensive Exploitation of Mineral Resources RAS? |
Գործունեության ոլորտ | Հանքային գործ |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական լեռնային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Արսեն Տիգրանի Հայրունի (սեպտեմբերի 5, 1927, Եվպատորիա (քաղաք, Ուկրաինա), Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 5, 2006, Մոսկվա, Ռուսաստան), հանքային գործի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1977): Հանքարդյունաբերության գիտությունների ակադեմիայի անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Հայրունին ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 5-ին, Եվպատորիա (Ուկրաինա) քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի հանքային գործի ինստիտուտը։ 1975-1977 թվականներին եղել է ՌԴ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1977-1981 թվականներին՝ ՌԴ ԳԱ Ընդերքի կոմպլեքսային յուրացման ինստիտուտի գազի անակընկալ արտանետման և ածխի լաբորատորիաների վարիչ (1981-1992 թվականներին՝ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, 1992 թվականից՝ առաջատար գիտաշխատող) գազի անակնկալ արտանետման և ածխի լաբորատորիաների վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են ածխի հորանների գազազերծմանը, հանքարանային օդաբանությանը։ Մշակել է գազի առհոսքի արհեստական նվազեցման մեթոդներ և գազադինամիկ վտանգավոր երևույթների կանխման արդյունավետ եղանակներ[2][3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌՍՖՍՌ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։
- Սկոչինսկու անվան մրցանակ (1978)։
- ՌԴ Կառավարության Գիտության և տեխնիկայի մրցանակ (2004)։
- «Պատվո նշան» շքանշան։
- «Ամբասիր աշխատանքի համար» մեդալ։
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ։
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան։
- «Աշխատանքի վետերան»։
- Փառք հանքագործին II և III աստիճանի շքանշան։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Теория и практика борьбы с рудничными газами на больших глубинах. М., Недра, 1981, 335 с.
- Прогнозирование и предотвращение газодинамических явлений в угольных шахтах. М., Наука, 1987, 310 с.
- Надмолекулярная организация, структура и свойства угля. К., Наукова дума, 1988, 192 с.
- Газообильность каменноугольных шахт СССР. Эффективные способы искусственной дегазации угольных пластов на больших глубинах / Отв. ред. Г. Д. Лидин, АН СССР, Ин-т пробл. комплекс. освоения недр., М., Наука, 1987, 198 с.
- Газообильность каменноугольных шахт СССР : Комплекс. освоение газоносных угольных месторождений / Отв. ред. Г. Д. Лидин, АН СССР, Ин-т пробл. комплекс. освоения недр, М., Наука, 1990, 213 с.
- Комплексная дегазация угольных шахт. М., Издательство Академии горных наук, 1999, 327 с.
- Фундаментально-прикладные методы решения проблемы метана угольных пластов. М., Издательство Академии горных наук, 2000, 535 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Освоение»։ Журнал «Смена»։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Постановление Правительства РФ от 02.03.2005 N 109»։ www.alppp.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին։ Վերցված է 2019-07-17
|
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 մահեր
- 2006 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ