Արսեն Համբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Համբարյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1969(1969-10-16) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, կոմպոզիտոր, երգիչ և ճարտարապետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1994)
ԱնդամակցությունՀԳՄ
 Arsen Hambaryan Վիքիպահեստում

Արսեն Աքիլլեսի Համբարյան (հոկտեմբերի 16, 1969(1969-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում[1]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրում է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ, հեքիաթներ, առակներ։ Բազմաթիվ երգերի հեղինակ է, գրված հայ դասականների, ժամանակակից բանաստեղծների, զոհված ազատամարտիկների և իր բանաստեղծություններո[1] վ։

2013 թվականին լույս է տեսել Համբարյանի «Առակներ»-ի ժողովածուն։ Հեղինակ է երեք գրքի և 6 գրքույկից բաղկացած հեքիաթաշարի։ Առաջին գիրքը 2004 թ.-ին լույս տեսած «Հաղթականչ» Հայապատումն է՝ չափածո պիես՝ նվիրված Հայկ Նահապետի հաղթանակի 4500- ամյակին, երկրորդ գիրքը՝ «Մարդանոց» թատերգությունների, պատմվածքների, մենախոսությունների ժողովածուն լույս է տեսել 2008 թվականին, 2011 թվականին հրատարակվել է «Բա հետո՞...» հեքիաթաշարը, որտեղ ներառված են հեղինակի այն հեքիաթները, որոնք մի շարք հայտնի հայկական հեքիաթների հնարավոր շարունակություններն են. «Կիկոս-2», «Ձախորդ Փանոսը-2», «Բարեկենդանը-2», «Անխելք մարդը-2», «Քաջ Նազարը-2», «Խելոքն ու հիմարը-2»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ամուսնացել է, ունի դուստր (1991) և որդի (1994

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]