Արսեն Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արսեն Թումանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1945 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1959) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1982) |
Արսեն Ռաֆայելի Թումանյան (ապրիլի 9, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1982)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1984 թվականից ԵՖԻ արագացուցիչների բաժնի վարիչն է[1]։
Աշխատանքները վերաբերում են լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկային և այդ մասնիկների արագացման տեխնիկային։ Մասնակցել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի ստեղծման և շահագործման աշխատանքներին։ Զբաղվել է սինքրոտրոնի մագնիսական և արտածման համակարգերի մշակման, լիցքավորված մասնիկների փնջերի ինտենսիվության բարձրացման, մասնիկների արագացման շարժընթացների ավտոմատացման խնդիրներով։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԼԿԵՄ մրցանակ, 1968
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|