Արսենևների քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենևների քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
Հասցեулица Большая Ордынка, дом 45/8, строение 3
Ճարտարապետական ոճամպիր
Մասն էQ116910235?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Արսենևների քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Арсеньевых), փայտե շենք Մոսկվայում (Ռուսաստան), որը կառուցվել է XIX դարի սկզբին։ Գտնվում է Կենտրոնական վարչական օկրուգի Զամոսկվորեչիե շրջանում։ Հասցեն` Բոլշայա Օրդինկա փողոց, տուն 45/8, շինություն 3։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար` 771410416230006` համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի «ՌԽՖՍՀ-ում մշակույթի հուշարձանների պահպանության գործի հետագա բարելավման մասին» որոշման)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է անհայտ ճարտարապետի կողմից[3] XIX դարի սկզբին` մինչև 1812 թվականի Մոսկվայի հրդեհը։ Հրդեհից շենքը լրջորեն չի տուժել[4], պահպանվել է նրա քարե ցոկոլային հարկը։ 1834 թվականին վերակառուցվել է շենքի ճակատը[5]։ Առանձնատունը պատկանել է Արսենևների ընտանիքին[4]։

2015 թվականի տվյալներով` շինության տարածքում գործում է ռեստորան[4]։

Տան ճակատին փակցված է շինության մասին տեղեկություններով տախտակ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտը քարե ցոկոլային հարկով և կիսահարկով գերանաշենք է։ Տունը կառուցված է ամպիր ոճով։ Տունը կառուցված է փայտից, բայց ներկված է այնպես, ինչպես ներկում են քարե շինությունները[3]։ Բարձր կիսահարկն ավարտվում է ճակտոնով։ Ճակատը զարդարված է չորս կլոր հոնիական կիսասյուներից բաղկացած սյունաշարքով։ Պատուհանները տեղադրված են կամարների խորշերի մեջ։ Տան այս տեսակը բավականին տարածված է եղել Զամոսկվորեչիեում XIX դարում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Дом (деревянный)».
  3. 3,0 3,1 «Городская усадьба Арсеньевых».(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Арсеньевых усадьба» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  5. 5,0 5,1 Москва: Архитектурный путеводитель / Бусева-Давыдова И. Л., Нащокина М. В., Астафьева-Длугач М. И.. — М.: Стройиздат, 1997. — 512 с. — ISBN 5-274-01624-3.