Jump to content

Արսենի Ջիոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենի Ջիոև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունօսերեն՝ Джиоты Арсени
Մասնագիտացումըմբիշ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 9, 2002(2002-07-09) (23 տարեկան)
ԾննդավայրՑխինվալ, Հարավային Օսիայի Հանրապետություն

Արսենի Բատիրովիչ Ջիոև (ադրբ.՝ Arseni Cioyev, հուլիսի 9, 2002(2002-07-09), Ցխինվալ, Հարավային Օսիայի Հանրապետություն) ծագումով ռուս, ադրբեջանցի ազատ ոճի ըմբիշ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության և 2025 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

2022 թվականի մարտի վերջին Կասպիյսկում, եզրափակչում 10:9 հաշվով հաղթելով Մագոմեդգաջի Դաիտբեկովին, նվաճել է Ռուսաստանի մինչև 21 տարեկան պատանիների առաջնության ոսկե մեդալը՝ մինչև 79 կգ քաշային կարգում[1]:

2023 թվականի օգոստոսին Բելառուսում կայացած ԱՊՀ II խաղերում Արսենի Ջիոևը դարձել է 86 կգ քաշային կարգի չեմպոին։ Եզրափակչում 8։ 2 հաշվով հաղթել է ղազախ Կանատուլի Սաթիբալդիին[2]։

2023 թվականի դեկտեմբերին արծաթե մեդալ է նվաճել Բաքվում կայացած Ադրբեջանի առաջնությունում։ Եզրափակչում պարտվել է Մագոմեդ-Տագիրու Խանիևին[3]։

2024 թվականի փետրվարի 13-ին հայտնի է դարձել, որ Ջիոևը մասնակցել է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը[4]։ 2024 թվականի փետրվարի 18-ին, 3-րդ տեղի համար պայքարում, հաղթել է ռուս Արսլան Բագաևին՝ դառնալով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[5]:

2024 թվականի մայիսին բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում կայացած մինչև 23 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում[6]:

2024 թվականի հոկտեմբերին արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի Տիրանայում կայացած մինչև 23 տարեկան ըմբշամարտի աշխարհի առաջնությունում[7][8]։

2025 մարտին ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Տիրանա քաղաքում կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում[9]: 2025 թվականի սեպտեմբերին մասնակցել է Զագրեբում կայացած աշխարհի առաջնությանը՝ նվաճելով բրոնզե մեդալ 86 կգ քաշային կարգում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Арсений Джиоев завоевал золотую медаль на первенстве России по вольной борьбе
  2. Борец из Цхинвала Арсений Джиоев рассказал о своей победе на II Играх стран СНГ
  3. «Дагестанские борцы на пьедестале чемпионата Азербайджана». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  4. Борец из Цхинвала станет участником чемпионата Европы
  5. Хубулов, Макоев, Джиоев - призеры чемпионата Европы по вольной борьбе
  6. «Гаджиев принес Азербайджану пятое золото молодежного ЕВРО». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  7. «U23 World Championships 2024 wrestling results». uww.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Абдуллаев и Джиоев проиграли в финале молодежного ЧМ, Гаджиев добыл бронзу». azerisport.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Борец Азербайджана выиграл золото молодежного ЕВРО
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսենի Ջիոև» հոդվածին։