Jump to content

Արսենիո Իգլեսիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենիո Իգլեսիաս
գալ.՝ Arsenio Iglesias
Ազգությունը Galicians?
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1930(1930-12-24)[1]
Ծննդավայր A Baiuca[2]
Մահվան ամսաթիվ մայիսի 5, 2023(2023-05-05)[3][4] (92 տարեկան)
Մահվան վայր Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա
Հասակ 1,69 մետր
Դիրք հարձակվող

Արսենիո Իգլեսիաս Պարդո (իսպ.՝ Arsenio Iglesias Pardo) (դեկտեմբերի 24, 1930(1930-12-24)[1], A Baiuca[2] - մայիսի 5, 2023(2023-05-05)[3][4], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ:

Ստանալով «O Bruxo de Arteixo» («Արտեյխոյի կախարդ») մականունը՝ նա ունեցել է հինգ տասնամյակ տևած պրոֆեսիոնալ կարիերա, որը սերտորեն կապված է եղել «Դեպորտիվո» ակումբի հետ՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ[5]:

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կորունյա պրովինցիայի Արտեյխո քաղաքում՝ Իգլեսիասը խաղացել է հարձակվողի դիրքում և իր կարիերան սկսել է տեղական «Դեպորտիվո Լա Կորունյա» թիմում[5]։ Նա իր դեբյուտը Լա Լիգայում նշել է 1951 թվականի հոկտեմբերի 28-ին «Բարսելոնայի»[6] դեմ արտագնա խաղում (6–1 պարտություն) և հաջորդ հանգստյան օրերին գոլ է խփել «Էսպանյոլի» դեմ խաղում (3–1 տանը հաղթանակ)[7]։

Իգլեսիասը գալիսիացիների կազմում երեք առանձին մրցաշրջաններում խփել է յոթական գոլ՝ դրանց ավելացնելով իր կարիերայի լավագույն ցուցանիշը՝ ութ գոլ 1956–57 մրցաշրջանում, որն այնուամենայնիվ ավարտվել է թիմի՝ ստորին դիվիզիոն դուրս մնալով[8]։ Հաջորդ ութ տարիներից վեցում նա նույնպես խաղացել է բարձրագույն դիվիզիոնում՝ ներկայացնելով «Սևիլյան», «Գրանադան» և «Ռեալ Օվիեդոն»։ Մրցաշարում ընդհանուր առմամբ անցկացրել է 238 խաղ և խփել 50 գոլ, իսկ կարիերան ավարտել է 35 տարեկանում՝ «Ալբասետե Բալոմպիե» թիմում ստորին լիգաներում ելույթ ունենալուց հետո[9]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգլեսիասը մարզչական կարիերան սկսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց մեկ տարի անց, իսկ նրա առաջին աշխատանքը եղել է «Դեպորտիվոյի» երկրորդ թիմում, որը համատեղել է հիմնական կազմում մարզչի օգնականի պարտականությունների հետ։ 1970–71 մրցաշրջանի միջնամասում նա նշանակվել է առաջին թիմի գլխավոր մարզիչ՝ թիմին դուրս բերելով բարձրագույն դիվիզիոն[10], իսկ 1973 թվականին դուրս է մնացել այնտեղից[11]։

1973–74 մրցաշրջանում Իգլեսիասը կրկնել է այդ հաջողությունը Սեգունդա Դիվիզիոնի մեկ այլ թիմի՝ «Էրկուլեսի» հետ, ապա մնացել է ակումբի ղեկին ևս երեք տարի՝ միշտ կարողանալով վստահորեն պահպանել տեղը բարձրագույն խմբում (այդ թվում՝ 5-րդ տեղը 1975-ին և 6-րդը՝ 1976-ին)[12]։ 1977–78 մրցաշրջանում տեղի է ունեցել հերթական դուրսգալը բարձրագույն դիվիզիոն, այս անգամ՝ որպես չեմպիոն «Ռեալ Սարագոսայի» հետ[13]։

Հաջորդ երեք մրցաշրջաններից երկուսում Իգլեսիասն աշխատել է բարձրագույն խմբում․ 1978–79 մրցաշրջանում[14][15] «Բուրգոսին» հասցրել է 13-րդ հորիզոնական, իսկ 1980–81 մրցաշրջանի միջնամասում հեռացվել է «ԱԼՄԵՐԻԱ»-ից՝ ներքին տարաձայնությունների պատճառով[16][17]։ 1982 թվականին նա վերադարձել է «Դեպորտիվո», երբ ակումբը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում[11]։

1987–88 մրցաշրջանում Իգլեսիասը երեք մարզիչներից մեկն էր, երբ «Դեպորտիվոն» քիչ էր մնում դուրս մնար Սեգունդա B դիվիզիոն՝ փրկվելով «Ռասինգ Սանտանդերի» դեմ խաղում վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ[18]։ Նա կրկին վերականգնվել է առաջին թիմի մարզչի պաշտոնում և ի վերջո 1991 թվականին նվաճել է բարձրագույն դիվիզիոնի ուղեգիր՝ գրավելով երկրորդ տեղը[11]։

Իգլեսիասը փոխարինեց հեռացված Մարկո Անտոնիո Բորոնատին ակումբի ղեկին 1991–92 մրցաշրջանի վերջում, երբ «Դեպորտիվոն» ստիպված էր փլեյ-օֆֆ խաղալ «Ռեալ Բետիսի» դեմ՝ լիգայում տեղը պահպանելու համար, և ի վերջո հաղթեց ընդհանուր 2–1 հաշվով[19]: Հաջորդ մրցաշրջաններում, սակայն, ձևավորվեց «Սուպեր Դեպորը». ակումբի մի շարք ֆուտբոլիստներ արժանացան անհատական պարգևների և հրավիրվեցին Իսպանիայի ազգային հավաքական, քանի որ թիմը երեք մրցաշրջան անընդմեջ եզրափակեց լավագույն եռյակում[20]: Այս ժամանակահատվածում նա երեք անգամ ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ՝ երկու անգամ Don Balón-ի և մեկ անգամ El País-ի կողմից[21]:

Իգլեսիասն ավարտեց ֆուտբոլային կարիերան 1994–95 մրցաշրջանից հետո: Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանի միջնամասում նա ընդունեց «Ռեալ Մադրիդի» առաջարկը՝ փոխարինելու հեռացված Խորխե Վալդանոյին: Արդյունքում «սերուցքայինները» զբաղեցրին վեցերորդ տեղը և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից դուրս մնացին մրցաշարի ապագա հաղթող «Յուվենտուսից»[22][23]:

2005 թվականին Իգլեսիասը նշանակվեց Գալիսիայի հավաքականի մարզիչ՝ աշխատելով Ֆերնանդո Վասկեսի հետ համատեղ[24]: Նախորդ տասնամյակում նա աշխատել է նաև որպես մարզական մեկնաբան[25]:

2016 թվականին Իգլեսիասին շնորհվեց «Դեպորտիվոյի» բարձրագույն պարգևը՝ հատուկ կրծքանշանը, և նա հայտարարվեց «Սպիտակա-կապույտ լեգենդ»: Միջոցառումը տեղի ունեցավ «Ռիասոր» մարզադաշտում՝ 2015–16 մրցաշրջանի վերջին խաղի ընդմիջմանը[26]:

Իգլեսիասը մահացել է Ա Կորունյայում 2023 թվականի մայիսի 5-ին՝ 92 տարեկան հասակում[27]։

Պատվավոր կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարագոսա

  • Սեդունգա դիվիզիոն: 1977–78[13]

Դեպորտիվո

  • Իսպանիայի գավաթ: 1994–95[28]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Գալիսերեն Վիքիպեդիա (գալիս.) — 2003.
  3. 1 2 Muere a los 92 años Arsenio Iglesias, leyenda del Deportivo — La Voz de Galicia, 2023.
  4. 1 2 Muere Arsenio Iglesias, el legendario entrenador del 'Super-Dépor' , a los 92 años (իսպ.) — RTVE, 2023.
  5. 1 2 Mariño, Lucía (28 April 2011). «Lecciones de humildad para Mou de parte de un viejo "zorro"» [Lessons in humility to Mou from an old "fox"]. La Voz de Galicia (իսպաներեն). Վերցված է 19 March 2012-ին.
  6. ↑ Pardo, Carlos (29 October 1951). «Barcelona, 6 – Coruña, 1». Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  7. ↑ «D. Coruña, 3 – Español, 1». Mundo Deportivo (իսպաներեն). 5 November 1951. Վերցված է 11 June 2014-ին.
  8. ↑ «Morre Arsenio Iglesias, historia e lenda do Deportivo e do fútbol galego» [Death of Arsenio Iglesias, history and legend of Deportivo and Galician football] (գալիսերեն). G24. 5 May 2023. Վերցված է 5 May 2023-ին.
  9. ↑ «Arsenio Iglesias, 90 años de leyenda deportivista» [Arsenio Iglesias, 90 years of deportivista legend]. La Voz de Galicia (իսպաներեն). 24 December 2020. Վերցված է 3 February 2023-ին.
  10. ↑ Flores, Jesús (19 February 2021). «Arsenio Iglesias y su debut en el banquillo coruñés en un duelo bronco contra el Racing» [Arsenio Iglesias and his debut in Coruña's bench in tough-as-can-be clash against Racing]. La Voz de Galicia (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  11. 1 2 3 Balado, Lois (4 June 2021). «Hay un hombre en Riazor: Arsenio Iglesias» [There's a man in Riazor: Arsenio Iglesias]. La Voz de Galicia (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  12. ↑ «Riazor aplaude el homenaje del Hércules a Arsenio Iglesias» [Riazor cheers Hércules homage to Arsenio Iglesias]. Diario Información (իսպաներեն). 27 July 2017. Վերցված է 11 January 2022-ին.
  13. 1 2 Giménez, Paco (23 April 2016). «Aquel ascenso del Real Zaragoza el Día de San Jorge de 1978...» [That Real Zaragoza promotion on Saint George's Day in 1978...]. Heraldo de Aragón (իսպաներեն). Վերցված է 25 March 2020-ին.
  14. ↑ Angulo, Ana Isabel (27 August 2012). «Carmelo Ortega, dos décadas en el vestuario del Burgos CF» [Carmelo Ortega, two decades in Burgos CF's locker room]. Diario de Burgos (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  15. ↑ García, Diego (25 December 2017). «El Burgos CF, una leyenda de los 70» [Burgos CF, legend of the 70s]. Marca (newspaper)|Marca (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  16. ↑ De la Cruz, Pedro Manuel (19 December 2020). «Fuertes sanciones en el Almería» [Heavy sanctions at Almería]. El País (իսպաներեն). Վերցված է 13 January 2022-ին.
  17. ↑ Bretones, J.L. (10 January 2015). «Sólo dos veces cambió de entrenador la AD» [AD only changed managers twice]. Diario de Almería (իսպաներեն). Վերցված է 13 January 2022-ին.
  18. ↑ Cobas, Eugenio (19 July 2020). «Vicente Celeiro: "Está complicado, pero hay que creer hasta el final"» [Vicente Celeiro: "We have it tough, but we have to believe until the end"]. La Opinión A Coruña (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  19. ↑ Miranda, Carlos (19 April 2017). «Y con Arsenio empezó todo» [The beginning of it all was with Arsenio]. La Opinión A Coruña (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  20. ↑ Lowe, Sid (19 May 2020). «El Deportivo La Coruña revive su único título de La Liga, en el 20 aniversario de su triunfo» [Deportivo La Coruña relive their only La Liga title, in the 20th anniversary of their conquest] (իսպաներեն). ESPN. Վերցված է 11 January 2022-ին.
  21. ↑ Pla Díaz, Emilio. «Spain – Footballer of the Year». RSSSF. Վերցված է 19 March 2012-ին.
  22. ↑ «Super six against Spanish opposition». Juventus F.C. 8 December 2014. Վերցված է 25 March 2020-ին.
  23. ↑ Rodríguez, Jaime (22 January 2016). «Hace 20 años pasó un 'Brujo' por Madrid» [A 'Wizard' went by Madrid 20 years ago]. El Mundo (Spain)|El Mundo (իսպաներեն). Վերցված է 11 January 2022-ին.
  24. ↑ Beotas, Enrique (14 November 2008). «Arsenio Iglesias: "Nunca se acaba de ser profeta del todo en la tierra propia"» [Arsenio Iglesias: "One is never truly a prophet in your hometown"]. El Correo Gallego (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 25 October 2011-ին.
  25. ↑ Ashdown, John (7 February 2012). «They think it's all over … it is meow, as cat invades Anfield pitch». The Guardian. Վերցված է 21 March 2012-ին.
  26. ↑ «Arsenio Iglesias, lenda do Deportivismo, recibe a homenaxe de Riazor» [Arsenio Iglesias, legend of Deportivismo, receives Riazor's tribute] (գալիսերեն). Deportivo La Coruña. 14 May 2016. Վերցված է 16 May 2016-ին.
  27. ↑ Barreiros, Pedro; Centeno, Alexandre (5 May 2023). «Muere a los 92 años Arsenio Iglesias, leyenda del Deportivo» [Death at 92 of Arsenio Iglesias, Deportivo legend]. La Voz de Galicia (իսպաներեն). Վերցված է 5 May 2023-ին.
  28. ↑ Carbajosa, Carlos E. (28 June 1995). «Supertítulo» [Supertitle]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 9 September 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսենիո Իգլեսիաս» հոդվածին։