Արսենաջրածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսենաջրածին
Arsan.png
Arsine-3D-balls.png
Քիմիական բանաձև AsH₃
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ անգույն գազ
Մոլային զանգված 77,945 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 4,93 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա 9,89±0,01 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան -179±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան -81±1 °F[2] °C
Գոլորշու ճնշում 14,9±0,1 Մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 7784-42-1
PubChem 23969
EINECS համար 232-066-3
SMILES [AsH3]
ЕС 232-066-3
RTECS CG6475000
ChEBI 22408
Թունավորություն
IDLH 9,57±0,01 milligram per cubic meter[2]
R-արժեքներ R20/22
S-արժեքներ R20/22
H-արժեքներ H301, H332
P-արժեքներ P261, P301+P310, P321, P304+P340, P405, P501
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արսենաջրածին, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ –113,5 °C, եռմանը՝ –62,4 °C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500 °C–ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Արսենաջրածինը լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Արսենաջրածինի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգանական ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսեն օրգանական միացություններ։ Արսենաջրածինը կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4-ը անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման արսենաջրածինը ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյադային համակարգը և արտաթորող օրգանները։ Արսենաջրածինով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe) մշակում են թթուներով։

Կենսաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսինը համարվում է ամենաուժեղ թույներից մեկը ոչ օրգանական թույների մեջ։ Մկնդեղի հետ միասին առավել թունավոր է դառնում։ Այն նույնիսկ ավելի թունավոր է որոշ օրգանական թույներից։ Իր ուժգնությամբ հավասար է ծարիրաջրածնին: Արյան քայքայում է առաջացնում։ Օրգանիզմի վրա երկարատև և հաճախ ազդեցության ժամանակ կարող է չարորակ գոյացություններ առաջացնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png