Արջուն։ Ռազմիկ արքայազնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արջուն։ Ռազմիկ արքայազնը
անգլ.՝ Arjun: The Warrior Prince
Արջուն։ Ռազմիկ արքայազնը.jpg
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականմայիսի 25, 2012
Լեզուհինդի
ՊրոդյուսերՌոննի Սկրիվալա և Siddharth Roy Kapur?
Սցենարի հեղինակRajesh Devraj?
ՕպերատորՀեմանտ Պատուրվեդի
ԵրաժշտությունVishal–Shekhar?
ՄոնտաժA. Sreekar Prasad?
ԿինոընկերությունUTV Motion Pictures?
Պաշտոնական կայքէջ

«Արջուն։ Ռազմիկ արքայազնը» 2012 թ. Ստեղծված հնդկական անիմացիոն ֆիլմ է։ Ֆիլմի ռեժիսորը Առնաբ Չաուդուրին է։ Արտադրված է «UTV Motion Pictures»-ի և «Walt Disney Pictures»-ի կողմից։ Թողարկվել է Հնդկաստանում 2012 թ. մայիսի 25-ին[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը հիմնված է Պանդավա եղբայրների կյանքի վաղ շրջանի վրա՝ վերցված հին հնդկական ավանդությունից՝ Մահաբհարատաից։ Պատմությունը սկսվում է Արջունով՝ իննամյա տղայով, և հետևում է նրան մինչ մեծանալը, երբ նա դառնում է ռազմիկ։ Այն պատմում է իր և եղբայրների կյանքի մասին Հաստինապուրում, նրա ուսուցման, կրթության և ռազմիկ դառնալու մասին։ Ֆիլմի սկզբում Վիրատնագարի երիտասարդ արքայազնը խնդրում է աղախնին պատմել նրան մի պատմություն։ Աղախինը պատմում է նրան Արջունի պատմությունը։ Նա պատմում է, որ Արջունը Դրոնի ուսանողն էր, և պատերազմի արվեստը սովորել է նրանից։ Արջունը շատ ավելի հմուտ էր, քան Դրոնայի մյուս ուսանողենրը։ Նրա եղբայրներից և զարմիկնեից ոչ մեկը չէր կարող հավասարվել նրան մարտարվեստում։ Դուրյոդհանան և մյուս Կուրվասները աչհամարհում էին Պանդավաներին, քանի որ վախենում էին, որ նրանք կարող են զավթել Դուրյոդհանայի գահը։ Երբ Դրիտրաշտրան հասունացավ, իր որդիների և Պանդավաների միջև մրցակցությունը սրվեց։ Երկու անգամ Դուրյոդհանան փորձեց սպանել բոլոր Պանդավաներին, բայց ձախողեց։ Հետագա կոնֆլիկտից խուսափելու համար Դրիտրաշտրան Դուրյոդհանային հռչակեց Հաստինապուրի թագաժառանգ և խնդրեց Յուհիցիրային լինել կայսրության հեռավոր տարածքների թագավոր։ Միևնույն ժամանակ Արջունը հաղթել էր սվայամվարան և ամուսնացել Դրաուպադի՝ Պանչալայի թագավորի դստեր հետ։ Դուրյոդհանան, ով ատում էր Պանդավաներին, պայմանավորվեց իր քեռու՝ Շակունիի հետ և չաուպար կոչվող խաղում հաղթեց ու սեփականացրեց այն ամենը, ինչ պատկանում էր Պանդավաներին։ Դրաուպադին վիրավորված էր բոլորի առջև, բայց Արջունը չէր կարող ոչինչ ասել, որովհետև Յուհիցիրան թագավորն էր, և վերջին խոսքերը պատկանում են թագավորին։ Պանդավաները՝ ըստ խաղի կանոնների, պետք է արտաքսվեին երկրից տասներկու տարի։ Երբ բոլոր պանդավաները գնում էին մի ուղղությամբ, Արջունը ճանապարհորդեց դեպի հյուսիս՝ տապասի համար։ Հեռանալուց առաջ, Դրաուպադին նրան հարկադրեց խոստանալ, որ Արջունը վրեժխնդիր կլինի իր վիրավորանքի համար։ Դրանից հետո նա հեռանում է և անում տապասվա, որի ընթացքում վաստակում է Լորդ Շիվայի աղեղը։ Այնուհետև պատմությունը վերադառնում է իրական ներկա ժամանակներին Վիրատնագարում։ Այսպիսով Արջունը վերադառնում է։ Նա բացում է իր ինքնությունը և պարզվում է, որ նա հենց պատմությունը պատմող սպասուհին էր։ Նա կոտորում է հակառակորդի բանակը և հասնում հաղթանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]