Արջուկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջուկ (այլ կիրառումներ)
Արջուկ
լեհ.՝ Miś
Երկիր Լեհաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական1980
Լեզուլեհերեն
ՌեժիսորՍտանիսլավ Բարեա
Սցենարի հեղինակՍտանիսլավ Բարեա և Ստանիսլավ Տիմ
ԴերակատարներՍտանիսլավ Տիմ, Կշիշտոֆ Կովալևսկի, Բրոնիսլավ Պավլիկ, Ստանիսլավ Միկուլսկի, Վոյցեխ Պոկորա, Christine Paul-Podlasky?, Յանուշ Ստանիսլավ Զակժենսկի, Վիկտոր Զբորովսկի, Երժի Տուրեկ, Բարբարա Բուրսկա, Zenon Wiktorczyk?, Զոֆիա Չերվինսկայա, Barbara Winiarska?, Maria Winiarska?, Eugeniusz Robaczewski?, Եժի Բոնչակ, Zbigniew Bartosiewicz?, Իզաբելլա Օլեյնիկ, Ստեֆան Սրոդկա, Ewa Bem?, Յան Կոցինյակ, Մարեկ Սիուդիմ, Երժի Ցնոտա, Piotr Pręgowski?, Paweł Wawrzecki?, Զբիգնև Բուչկովսկի, Անջեյ Ֆեդորովիչ, Յանինա Տրաչիկուվնա, Իռենա Կարել, Hanna Skarżanka?, Zofia Grabińska?, Լյուդվիկ Պակ, Ewa Milde-Prus?, Andrzej Stockinger?, Jerzy Słonka? և Ստանիսլավ Բարեա
ԵրաժշտությունԵրժի Դերֆել
Պատմվածքի վայրԼեհաստան
Նկարահանման վայրՎարշավա[1], Հիթրոու օդակայան[1], Świecko-Frankfurt border crossing?[1] և Լոնդոն[1]
Կինոընկերություն«Պերսպեկտիվա» կինոստուդիա
Տևողություն111 րոպե
IMDbID 0082755
 Miś (film) Վիքիպահեստում

Արջուկ (լեհ.՝ Miś), լեհական գեղարվեստական ֆիլմ, կինոկատակերգություն՝ նկարահանված՝ 1980 թվականին։ Այն ժամանակի լեհական հասարակության արտացոլումն է, որն օգտագործում է սյուրռեալիստական հումոր, որպեսզի ինչ-որ կերպ հաղթահարի ժամանակի գրաքննությունը։ Իր հայրենի երկրում այն ստացել է կուլտային կարգավիճակ[2][3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծիածան» մարզական ակումբի նախագահ Ռիշարդ Օխուձկին, որի մականունն «Արջուկ» է, պիտի մեկնի Լոնդոն։ Սակայն սահմանն անցնելու ժամանակ պարզվում է, որ նրա անձնագրից պոկված են մի քանի թերթեր։ Օխուձկին կասկածում է իր նախկին կնոջը՝ Իրենային, ով չէր ուզում թողնել նրան մեկնել արտասահման։ Շատ տարիներ առաջ ամուսինները բանկում կատարել էին ներդրում։ Գումարը ժամանակի ընթացքում նշանակալիորեն մեծացել էր։ Ամուսնալուծության ժամանակ նրանք կատարեցին ունեցվածքի բաժանում, սակայն ոչ մեկը չցանկացավ կիսել բանկի գումարը մյուսի հետ։ Ողջ գումարը կստանա նա, ով առաջինը կհասնի Թեմզայի ափը։ Օխուձկին չի հանձվում ու ցանկացած գնով աշխատում է խանգարել նախկին կնոջը՝ միաժամանակ փորձելով ձեռք բերել նոր անձնագիր։

Ֆիլմը նկարահանվել է Լեհաստանի նորագույն պատմության շրջադարձային ժամանակաշրջանում։ Ռեժիսորի մտահղացմամբ՝ սյուժեն լոկ առիթ էր լինելու ծաղրելու 70-ական թվականներին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության առօրյայի բացասական երևույթները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստանիսլավ Տիմ - Ռիշարդ Օխուձկի, «Ծիածան» մարզական ակումբի նախագահ / Ստանիսլավ Պալյուխ
  • Կշիշտոֆ Կովալևսկի - Յան Հոխվանդեր, «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի պրոդյուսեր
  • Բրոնիսլավ Պավլիկ - «Ծիածան» մարզական ակումբի աշխատող
  • Եժի Տուրեկ- Վացլավ Յաժոմբեկ, «Ծիածան» մարզական ակումբի մարզիչ
  • Քրիստինա Պաուլ-Պոդլյասկի - Ալեքսանդրա Կոզել, դերասանուհի
  • Բարբարա Բուրսկա - Իրենա, Օխուձկու նախկին կինը
  • Վոյցեխ Պոկորա - Վլոդարչիկ, ոստիկանության սպա և հայրենասիրական երգերի համահեղինակ
  • Յան Կոցինյակ - ավտոտեսուչ
  • Ստանիսլավ Միկուլսկի - պորուչիկ Լեխ Ռիս, քեռի «Լավ Խորհուրդ»
  • Զոֆյա Չերվինսկայա - Իրենա № 2
  • Հաննա Սկարժանկա - «Ծիածան» մարզական ակումբի հավաքարար
  • Զոֆյա Գրաբինսկայա- «Ծիածան» մարզական ակումբի հավաքարար
  • Վեսլավա Կվասնևսկայա - «ինքն իրեն նման» շիկահերներից ավագը
  • Վեսլավա Նեմիսկա - «ինքն իրեն նման» շիկահերներից կրտսերը
  • Եժի Բոնչակ - Խրոստովիչ, «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի պրոդյուսերի օգնական
  • Անդրեյ Ֆեդորովիչ - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի նկարահանումների վարորդ
  • Յանուշ Զակժենսկի - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի ռեժիսոր
  • Ռիշարդ Պրաչ - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի նկարահանող անձնակազմի անդամ
  • Լեխ Սոլուբա - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի նկարահանող անձնակազմի անդամ
  • Պյոտր Պրենգովսկի - «Կոմս Բարի Կենտի վերջին նրբերշիկը» ֆիլմի ցրիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 FilmPolski.pl (польск.) — 1990.
  2. Draniewicz, Anna B. (2011). Cut off by the 'Iron Curtain' (PDF) (MPhil). University of Bradford. hdl:10454/4927.
  3. Abelis, Ona (2015 թ․ ապրիլի 17). «15 Eastern European Cult Classic Films You Should Know About». Flavorwire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին.
  4. Haltof, Marek (2015). Historical Dictionary of Polish Cinema (2nd ed.). Rowman & LIttlefield. էջ 4. ISBN 978-1-4422-4472-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջուկ (ֆիլմ)» հոդվածին։