Արպատ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արպատ
Բնութագիր
Երկարություն10 կմ
Ավազանի մակերես28,1 կմ²
Գետաբերանի տեղակայումՈւսկուտ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1]
ԵրկրամասՂրիմի Հանրապետություն

Արպատ (Պապանյան-Ուզեն, ուկրաիներեն՝ Арпат, Ղրիմի թաթարերեն՝ Arpat, Арпат), գետ Ղրիմ թերակղզու հարավարևելյան ափին, Ալուշտա քաղաքային խորհրդի տարածքում։ Ուսկուտ գետի ձախ վտակն է։ Գետն ունի 9 վտակ, միջին տարեկան հոսքը Զելենեգորիե ջրաբանական կետում 0,030 մ³/վ է, թափվում է գետաբերանից 1,8 կմ հեռավորության վրա[2]։ Գետի երկարությունը մոտավորապես 10 կիլոմետր է, ավազանի մակերեսը՝ 28,1 կմ²[3]։ Գետը ձևավորվում է Զելենեգորիե գյուղում՝ երկու ակունքների՝ աջից Պանանյան Ուզենի և ձախից Կուշեն Ուզենի միախառնումով[4], ընդ որում՝ հիմնականը՝ բուն Արպատը, ընդունված է համարել Պանանյան Ուզենը, որը սկիզբ է առնում Արպատի արոտավայրից Գորուա Բոգազ լեռնանցքի մոտ՝ 5 աղբյուրներից բաղկացած նույնանուն աղբյուրից Պանագիա բնասահմանում։ Գետը ձևավորում է ոչ մեծ պտղաբեր հովիտ՝ վերին հատվածում գահավիժելով ոչ մեծ ջրվեժների տեսքով[5]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արպատ» բառը կարող է թարգմանվել տարբեր ձևերով։ Մեկնաբանություններից մեկն է՝ «ավերում»։ Զելենոգորիե (նախկինում՝ Արպատ) գյուղի հետևում կա նեղ բնասահման, որտեղ վտանգավոր ժամանակներում թաքնվում էին տեղացիները՝ երեխաները և կանայք, իսկ տղամարդիկ պաշտպանում էին ժայռերի միջև եղած նեղ անցուղին։ Թաթարերենից թարգմանության երկրորդ տարբերակն է՝ «գարի»։ Այդ վայրերում հողը գրեթե պտղաբեր չէ, և մարդիկ մայրուղիներին գարի էին աճեցնում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10, 21, 24. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9
  3. Олиферов, Август Николаевич; Тимченко, Зинаида Владимировна Реки южного берега Крыма // Реки и Озера Крыма.. — Симферополь: Таврия, 2005.
  4. «Журнал Крым. Река Арпат». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  5. Река Панань-Ян-Узень или Арпат Արխիվացված 2013-07-16 Wayback Machine
  6. «Арпатские водопады». Վերցված է 2019 Փետրվար 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]