Արչի Գալենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արչի Գալենց
Ի ծնեԱրչի (Հարություն) Սարոյի Գալենց
Ծնվել էօգոստոսի 20, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՀայրՍարո Գալենց

Արչի (Հարություն) Սարոյի Գալենց (անգլ.՝ Archi Galentz, օգոստոսի 20, 1971(1971-08-20), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչի Գալենցը ծնվել է 1971 թվականին, Մոսկվայում, արվեստագետ Սարո Գալենցի ընտանիքում։ 1989 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1992 թվականին եղել է Բեռլինի գեղարվեստի համալսարանի (UdK Berlin) հրավիրյալ ուսանող, որտեղ մինչև 1997 թվականը ուսուցանել է արվեստ՝ ստանալով արվեստի մագիստրոսի որակավորում։

Ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։ Նրա ստեղծագործական գործունեությունը կենտրոնացած է ինքնության հաստատման հարցում, հատկապես քաղաքական գործոնների, ինչպիսիք են Խորհրդային Միության փլուզում, ազգային իրազեկման վերածնունդ։

1989 թվականից ունեցել է ավելի քան 70 ցուցահադնես։ 2000 թվականից զբաղվում է համադրողի (curating) աշխատանքով։ 2003 թվականից տպագրվում է ԶԼՄ-ներում[1], 2006 թվականից դասավանդում է։ «Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի» անդամ է։

Բեռլինում հիմնադրել է InteriorDasein Gallery պատկերասրահը[2]։

Աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Սկոպյեի, Բելգրադի, Մեդելինի ժամանակակից արվեստի թանգարաններում, Sammlung Rare Bücher, Բեռլին, Deutsche Nationalbibliothek, Լայպցիգ։

Որպես համադրող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ աբստրակցիոնիզմը և նրա նուրբ կապերը ավանդույթների հետ», Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահ[3][4]
  • 2014 թվական, „Armenia, Armenia! Fünf Annäherungen an eine Wiederentdeckung“, SPRECHSAAL, Բեռլին
    • „Im Arzach. Ausgesuchte Bildwerke aus Berg-Karabach“, Europäische Akademie, Բեռլին
  • 2013 թվական, „Writing HAJQ“, InteriorDAsein, Բեռլին
  • 2012 թվական, „Dependancy Culture As A State Of Mind” InteriorDAsein, Բեռլին
    • „Kosmos As Presence, V5“, InteriorDAsein, Բեռլին
  • 2009 թվական, „Losgelöst” InteriorDAsein, Բեռլին
  • 2007 թվական, „Dez’avju”, Երևանի Բաց համալսարան
  • 2006 թվական, «Հարցադրում, Սարո Գալենց», Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ, Երևան
    • «Արվեստ և կրթություն», Մոսկվա
  • 2005 թվական, «Նիկողայոս Նիկողոսյան, Մոսկվա»
  • 2000 թվական, «Հարություն և Արմինե Գալենցներ», Երևան

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 „Die Geschichte des Anderen“, with V. Kreidler and P.Filin, InteriorDAsein
  • 2012 „ЖИВОПИСЬ“, GBM-galery, Բեռլին
  • 2011 „Manana Lesko – Moskauer Briefwechsel“, Direktorenhaus, Բեռլին
    • „Joy of Life“, InteriorDAsein, Բեռլին
  • 2010 „Archi Galentz. Eine Auswahl“ VR-Bank, Erlangen
    • „Mit meinen Augen“, with J. Balov, InteriorDAsein
  • 2007 „Pose As A Position”, Ակումբ, Երևան
  • 2006 „USTA, has you got some ASTAR?“, Prima Center, Բեռլին
  • 2005 „The Red November“ Atelier M.Tralau, Eckernförde, Գերմանիա
    • „This Days in 16 Years“, Prima Center, Բեռլին
  • 2004 „Absolute Borders“, with J. Balov at the „Berliner Liste“, Բեռլին
  • 2001 „Im Schwarzen Garden“, Südost Zentrum, Berlin
  • 2000 „Archi Galentz, Malerei“, Gallery Taube, Բեռլին

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վենետիկի Բիենալեում հայկական տաղավարը բացվեց Արարատ Սարգսյանի ելույթով, Լուսանկարները և տեքստը հատուկ ՕՐԵՐի համար՝ Արմինե Թորոյան և Արչի Գալենց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  2. InteriorDasein Gallery
  3. «Հայ աբստրակցիոնիզմը և նրա նուրբ կապերը ավանդույթների հետ» Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում(չաշխատող հղում)
  4. Vernissage zur Kunstausstellung "Armenische Abstraktion. Subtile Verknüpfungen mit der Tradition"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]