Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արուս Արշակի Թադևոսյան (դեկտեմբերի 31 , 1907 (1907-12-31 ) [ 1] [ 2] , Քութայիս , Կովկասի փոխարքայություն , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] - հուլիսի 14 , 1983 (1983-07-14 ) [ 1] [ 2] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] ), հայ թարգմանչուհի, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1972), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից։
Ծնվել է Քութայիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Պետրաշևսկայայի մասնավոր գիմնազիայում ։ 1928 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Թիֆլիսի «Վոստկավրոստայի բյուլետեն» ամսագրի թարգմանական բաժնում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան ։ Հայերենից , անգլերենից , ֆրանսերենից թարգմանում էր ռուսերեն ։
Մահացել է Երևանում[ 3] ։
Դերենիկ Դեմիրճյան , «Երկիր հայրենի» (Մոսկվա, 1948)։
Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք» (Մոսկվա, 1956, 1961)։
Հմայակ Սիրաս , «Անահիտ», (Մոսկվա, 1949, 1958)։
Հմայակ Սիրաս, «Լեգենդներ, պատմվածքներ, վիպակներ» (Երևան, 1952, 1953)։
Հմայակ Սիրաս, «Անանուն աղջիկը» (Մոսկվա, 1968)։
Մուրացան , «Առաքյալը» (Երևան, 1950, Մոսկվա, 1961)։
Հրաչյա Քոչար , «Մեծ տան զավակները» (Երևան, 1955, Մոսկվա, 1956)։
Գարեգին Սևունց , «Թեհրան» (Մոսկվա, 1952, 1956, 1959)։
Գուրգեն Բորյան , «Բարձունքներում» (Մոսկվա, 1952)։
Գուրգեն Բորյան, «Նույն հարկի տակ» (Մոսկվա, 1960)։
Գուրգեն Բորյան, «Պիեսներ» (Մոսկվա, 1960)։
Նար-Դոս , «Պատմվածքներ և վիպակներ», (Երևան, 1952)։
Ստեփան Կուրտիկյան , «Նիկո» (Երևան, 1952)։
Վաղարշ Վաղարշյան , «Մի օր Սալոնիկում», «Վանքաձոր» (Երևան, 1956)։
Արմո Մալխասյան , «Գիրք արիության» (Երևան, 1956)։
Մկրտիչ Ասլանյան , «Ծածկված հետքերով» (Թբիլիսի, 1957)։
Խաչիկ Դաշտենց , «Խոդեդան», (Երևան, 1961)։
Սուրեն Այվազյան , «Տուր ձեռքդ, կյանք» (Երևան, 1963)։
Քրիստափոր Թափալցյան , «Հայրենաշեն» (Մոսկվա, 1966)։
Ստեփան Զորյան , «Ամիրյանի ընտանիքը» (Մոսկվա, 1967)։
Միքայել Թառունց , «Կար քաղաք մի... Եվ քաղաքում այն» (Մոսկվա, 1967)։
Հովհաննես Թումանյան , «Հեքիաթներ» (Երևան, 1969)։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1990. — հատոր 2.
↑ Գրական տեղեկատու . Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 183.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 115 )։