Արուսյակ Տեր-Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուսյակ Տեր-Պետրոսյան
Ծնվել է1896
Մահացել է1925

Արուսյակ Արշակին (Ցինցաձե) (1896, Գորի - 1925, Թիֆլիս), Անդրկովկասում բոլշևիկյան հեղափոխական շարժումների մասնակից։ Կամոյի քույրն ու համախոհը։

Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1910 թվականից՝ կատարելով Կամոյի հանձնարարությունները։ Մետեխի բանտից Կամոյի փախուստի կազմակերպմանը մասնակցելու համար ձերբակալվել և երկու տարի ներկալվել է Թիֆլիսի բանտում։ Այնուհետև շարունակել է հեղափոխական ակտիվ աշխատանքը՝ կապ պահպանելով քաղաքի բանտարկյալների հետ։ 1919 թվականի սկզբին դենիկինյան զորքերի՝ Վլադիկավկազ (Օրջոնիկիձե) մտնելուց հետո, մի խումբ բոլշևիկների հետ, Ինգուշեթիայի լեռները հաղթահարելով, Թիֆլիսից անցել է Հյուսիսային Կովկաս՝ օգնություն ցուցաբերելու ընդհատակ անցած ընկերներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 684