Արուճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արուճ (գյուղ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արուճ (այլ կիրառումներ)
Գյուղ
Արուճ
Սբ. Գրիգոր եկեղեցի, (Արուճի կաթողիկե).JPG
Սբ. Գրիգոր եկեղեցի
Կոորդինատներ: 40°17′33″ հս․ լ. 44°04′45″ ավ. ե. / 40.29250° հս․. լ. 44.07917° ավ. ե. / 40.29250; 44.07917
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԹիվ 5 սովխոզ
ԲԾՄ1220 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1131 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+04:00
Փոստային ինդեքս378434
Փոստային ինդեքսներ02022028
##Արուճ (Հայաստան)
Red pog.png
##Արուճ (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Արուճ, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արուճ համայնքում[1]։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից 1220 մ։ Արուճ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուճի բնակչության մի մասը գաղթել է Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Արուճի մշտական բնակչությունը 1016, իսկ առկա բնակչությունը 943 հոգի է[2]։

Արուճի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 636 383 658 657 801 881 1016 1131

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուճի եկեղեցական համալիր Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե)

Արուճում է գտնվում Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե) եկեղեցական համալիրը (5-7-րդ դդ.) և 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է «Ձորի բերդ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հզմ.), 1 կմ հյուսիս՝ «Արուճի մեծ» դամբարանը (մ.թ.ա. 2-րդ հզմ.) և «Արուճ» քարավանատունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը նշվել է որպես 5-րդ դարում թագավորի ձմեռային ապաստան։ Նաև ժամանակին Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանի նստատեղին է եղել (661-682), ով արաբների ժամանակ նշանակալի ինքնավարություն է վայելել[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Մաթևոսյան, Արուճ, Երևան, «Հայաստան» հրատ., 1987։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009 
  2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։ «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39»։ Վերցված է 2013 Օգոստոսի 3 
  4. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 47։ ISBN 9994101218