Արուբայի զինանշան
![]() | |
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 1955 |
Վահան | Առաջին քառորդ՝ ալոէ բույս, որը կղզու հիմնական և կարևոր բուսատեսակն է։ Երկրորդ քառորդ՝ Հուիբերգ բլուրը, որը համարվում է ամենահայտնի և երկրորդ ամենաբարձր բլուրը երկրում։ Երրորդ քառորդ՝ ձեռքսեղմում, որը խորհրդանշում է Արուբայի լավ հարաբերությունները այլ երկրների հետ։ Չորրորդ քառորդ՝ ատամնանիվ, որը խորհրդանշում է արդյունաբերության զարգացումը։ |
Այլ տարրեր | Առյուծ, որը նստած է վահանի վրա, իսկ վահանի տակ դափնու ճյուղեր՝ բարեկամության և խաղաղության ավանդական նշանները։ |
Արուբայի զինանշանը սկզբնապես նախագծվել է Ամստերդամում 1955 թվականին։ Մինչ այդ այն օգտագործվում էր ուղղակի որպես ազգային նշան։ Զինանշանի տարրեր են[1]՝
- Վահանի վրա նստած առյուծ, որը խորհրդանշում է ուժ և մեծահոգություն։
- Վահանը բաժանված է 4 քառորդի՝
- Առաջին քառորդ՝ ալոէ բույս, որը կղզու հիմնական և կարևոր բուսատեսակն է։
- Երկրորդ քառորդ՝ Հուիբերգ բլուրը, որը համարվում է ամենահայտնի և երկրորդ ամենաբարձր բլուրը երկրում։
- Երրորդ քառորդ՝ ձեռքսեղմում, որը խորհրդանշում է Արուբայի լավ հարաբերությունները այլ երկրների հետ։
- Չորրորդ քառորդ՝ ատամնանիվ, որը խորհրդանշում է արդյունաբերության զարգացումը։
- Վահանի տակ դափնու ճյուղեր՝ բարեկամության և խաղաղության ավանդական նշանները։
Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահան՝ սպիտակ գծերով բաժանված է 4 քառորդի, որից առաջինի վրա՝ կապույտ ֆոնին, պատկերված է ոսկեգույն ալոէ բույս։ Երկրորդի վրա՝ ոսկեգույն ֆոնին՝ Հուիբերգ բլուրը, որը բարձրանում է ալիքաձև կապույտ և սպիտակ ծովից։ Երորրդի վրա՝ ոսկեգույն ֆոնին՝ պատկերված է ձեռքսեղմում։ Չորրորդի վրա՝ կարմիր ֆոնին՝ ատամնանիվ։
- Գագաթ՝ վահանի վրա պատկերված է նստած կարմիր առյուծ։
- Այլ տարրեր՝ վահանի տակ կա դափնեպսակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.visitaruba.com/facts/general/coatofarms.html Archived 2012-02-13 at the Wayback Machine. "Aruba Facts - General Knowledge - Coat of Arms"