Արոսենի հունական
| Արոսենի հունական | |
Արոսենի հունական | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ենթաընտանիք | Խնձորայիններ (Maloideae) |
| Ցեղ | Արոսենի (Sorbus) |
| Տեսակ | Արոսենի հունական (S. graeca) |
| Միջազգային անվանում | |
| Sorbus graeca | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Արոսենի հունական (լատիներեն՝ Տorbus graeca), վարդազգիների ընտանիքի արոսենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ծառ կամ թուփ է 4-6 մ բարձրությամբ։ Բողբոջները թույլ թաղիքապատ են կամ գրեթե մերկ։ Տերևները կլորավուն են կամ կլորաէլիպսաձև, կլոր հիմքով, կամ ձվաձև էլիպսաձև, սեպաձև հիմքով, 5-10 սմ երկարությամբ, 4-10 սմ լայնությամբ, բութ գագաթով, կաշվեկերպ, բլթակաեզր (բացի հիմքից) և սուր ատամնաեզր։ Նոր բացված ժամանակ վերևից ադվամազապատ, ավելի ուշ՝ մազմզուկները պահպանվում են միայն գլխավոր ջղի ուղղությամբ, ներքևի կողմից ծածկված խիտ, թաղիքասպիտակ աղվամազով։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 0,3-1,5 սմ-ի, որոնք, ինչպես և բաժակը, ծածկված են սպիտակ թաղիքանման մազմզուկներով։
Բաժակաթերթիկները եռանկյուն են, ատամնաեզր, պահպանվում են հասունացած պտուղների վրա։ Պսակաթերթիկները կլոր-երկարավուն են, սպիտակ, սռնակը վերևի կողմից ազատ է։ Պտուղները կլորավուն են, կարմիր, հետագայում ստանում են կապույտ գունավորում, պտղամիսը զուրկ է քարաբջիջներից։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Լոռիում, Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի շրջաններում, Արագած-Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում (Վեղարդ), Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում, որտեղ աճում է վերին լեռնային և մերձալպյան գոտում, անտառներում, լեռնալանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրություններում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Լուսասեր է, ցրտադիմացկուն, բավական երաշտադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Էկոլոգիական խումբը՝ XI: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 359)։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի հունական» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոսենի հունական» հոդվածին։ |
|