Արոն Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արոն Յոհանսոն
Aron Jóhannsson
Austria vs. USA 2013-11-19 (092).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը ամերիկացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1990(1990-11-10)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ
Հասակ 184 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վերդեր
Համար 9
Պատանեկան կարիերա
2000-2004 Իսլանդիա «Ֆոլնիր»
2005 Իսլանդիա «Բրեյդաբլիկ»
2006-2007 Ամերիկայի Միացյալ Նահանգներ «IMG Academy»
2007-2008 Իսլանդիա «Ֆոլնիր»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Իսլանդիա «Ֆոլնիր» 37 (13)
2010-2013 Դանիա «Օրխուս» 65 (23
2013-2015 Նիդերլանդներ «ԱԶ» 60 (29)
2015-այժմ Գերմանիա «Վերդեր» 15 (3)
Ազգային հավաքական
2011-2012 Իսլանդիա Իսլանդիա (մինչև 21) 10 (1)
2013-այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 19 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մարտի 18-ի տվյալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի օգոստոսի 26-ի տվյալներով

Արոն Յոհանսոն (անգլ.՝ Aron Jóhannsson; նոյեմբերի 10, 1990(1990-11-10)[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), իսլանդական ծագմամբ ամերիկացի ֆուտբոլիստ, գերմանական «Վերդեր Բրեմեն» ակումբի և Միացյալ Նահանգների ազգային հավաքականի հարձակվող: 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից:

Արոնը ծնվել է ԱՄՆ-ում  Իսլանդիայից եկած ուսանողների ընտանիքում:  Հայրը եղել է Յոհան Գիսլասոնը: Երեք տարեկան հասակում նա իր ծնողների հետ վերադարձել է Իսլանդիա[2]: Արոնը մշտապես բնակվում է Իսլանդիայում, բայց հաճախ է եղել ԱՄՆ-ում որպես ուսանողների փոխանակման ծրագրի մասնակից[3]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Յոհանսոնը ԱՄՆ-ի հավաքականում, Ավստրիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ

Կարիերան Իսլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Յոհանսոնը «Ֆյոլնիր» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է: 2005 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվել է «Բրեյդաբլիկ» ակումբի ակադեմիա, իսկ 2006 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ սովորել և հանդես է եկել IMG Academy-ում[4]: 2007 թվականին Արոնը վերադարձել է «Ֆոլնիր»: 2008 թվականին նա ակումբի կազմում կատարել է իր դեբյուտը Իսլանդիայի առաջնությունում: Իր երկրորդ մրցաշրջանում Արոնը 18 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և հայտնվել մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում:

«Օրխուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ավարտին Արոն Յոհանսոնը տեղափոխվել է դանիական «Օրխուս» ակումբ:  2011 թվականի ապրիլի 16-ին «Վիբորգ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Արոնը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում: Ապրիլի 28-ին «Վիդովրե» ակումբի հետ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Օրխուսի» կազմում[5]: Արոն Յոհանսոնը օգնել է ակումբին հասնել բարձրագույն դիվիզիոն: Հուլիսի 18-ին «Լյունգբյուի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[6], իսկ «Սյոներյյուսկա»  ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը[7]: 2012 թվականի օգոստոսի 8-ին «Հորսենս» ակումբի հետ հանդիպման ժամանակ Արոնը ձևակերպել է «պոկեր», ընդ որում նա սահմանել է Դանիայի առաջնության ռեկորդ` հեթ-տրիկ ձևակերպելով 3 րոպե 50 վայրկյանում[8]: Չորս գոլ խփելու համար պահանջվել է 16 րոպե, ինչը նույնպես ռեկորդային ձեռքբերում է[9]:

 ԱԶ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին Արոնը տեղափոխվել է հոլանդական «ԱԶ» ֆուտբոլային ակումբ[10]: Ապրիլի 7-ին ՆԵԿ-ի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Էրեդիվիզիում[11], իսկ մեկ շաբաթ անց խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Ուտրեխտի» դարպասը[12]: Արոն Յոհանսոնն օգնել է իր ակումբին նվաճել Նիդերլանդների գավաթը:

Սեպտեմբերի 25-ին գավաթի խաղարկության՝ Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղի ժամանակ Արոնը ձևակերպել է հեթ-տրիկ[13], իսկ երեք օր անց առաջնության առաջատար ՊՍՎ-ի դեմ խաղում դարձել երկու գոլի հեղինակ[14]:

«Վերդեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Արոնը տեղափոխվել է գերմանական «Վերդեր»: Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո: Օգոստոսի 15-ին «Շալկե 04» ակումբի դեմ խաղում նա կատարել իր դեբյուտը Բունդեսլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լևին Օզթունալին[15]: Օգոստոսի 30-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում Արոնը խփել է իր առաջին գոլը բրեմենյան ակումբի կազմում՝ իրացնելով 11 մետրանոցը[16]: Արոն Յոհանսոնը մրցաշրջանն սկսել է որպես «Վերդերի» մեկնարկային կազմի խաղացող, սակայն 2015 թվականի սեպտեմբերի վերջին նրա մոտ ախտորոշվել է ազդրի նյարդի բորբոքում, և հոկտեմբերի վերջին նա վիրահատվել է[17]: Վնասվածքի պատճառով խաղացողը մի քանի ամիս խաղադաշտ դուրս չի եկել և միայն 2016 թվականի փետրվարի սկզբին է վերսկսել մարզումներ[18]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Արոն Յոհանսոնը կատարել է իր դեբյուտը Իսլանդիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2012 թվականին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Շվեյցարիայի հավաքականների դեմ խաղերին, սակայն նա չի կարողացել կատարել իր նորամուտը հավաքականում, քանի որ ստացել էր վնասվածք[19]: 2013 թվականի մայիսին ԱՄՆ-ի հավաքականի մարզիչ Յուրգեն Կլինսմանն Արոնին առաջարկել է խաղալ ԱՄՆ-ի հավաքականում, և Արոնը համաձայնել է[20]:

2013 թվականի օգոստոսի 14-ին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Արոնը կատարել է իր դեբյուտը ԱՄՆ-ի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էդի Ջոնսոնին[21]: Հոկտեմբերի 15-ին աշխարհի գավաթի ընտրական փուլի՝ Պանամայի դեմ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում, որը դարձել է հաղթական իր թիմի համար[22]:

2014 թվականին Արոնն ազգային հավաքականի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գանայի դեմ խաղին[23]:

2015 թվականին Արոն Յոհանսսոնը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե գավաթի խաղարկությանը: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[24], Ճամայկայի[25], Կուբայի[26] և երկու անգամ Պանամայի[27][28] հավաքականների դեմ խաղերին: Կուբայի դեմ խաղում Արոնը գոլ է խփել:

Գոլերն ԱՄՆ-ի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 15 հոկտեմբերի, 2013 Սպորտ Աուտորիտ Ֆիլդ էտ Մայլ Հայ, Դենվեր, ԱՄՆ Պանամա Պանամա 3:2 3:2 ԱԱ 2014 որակավորում
2. 27 մայիսի, 2013 Կենդլստիկ Պարկ, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ Ադրբեջան Ադրբեջան 2:0 2:0 Ընկերական խաղ
3. 25 մարտի, 2015 Ատլետիոն, Օրխուս, Դանիա Դանիա Դանիա 1:2 3:2 Ընկերական խաղ
4. 25 մարտի, 2015 M&T Բանկ Սթեդիում, Բալտիմոր, ԱՄՆ Կուբա Կուբա 3:0 6:0 ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2015

Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Նիդերլանդներ ԱԶ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «FIFA approves Johannsson's one-time switch to USA»։ Yahoo Sports։ August 13, 2013։ Վերցված է August 13, 2013 
  3. Meet Aron Johannsson — U.S. Soccer Archived 2013-10-02 at the Wayback Machine.
  4. U.S. vs. Iceland: Aron Johannsson in big demand — SOCCER. Sporting News (September 18, 2012).
  5. «Видовре VS. Орхус 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-04-28 
  6. «Орхус VS. Люнгбю 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-18 
  7. «Сённерйюск VS. Орхус 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-11-07 
  8. «Хорсенс VS. Орхус 1:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-07-27 
  9. Ferdinand Poul (27. august 2012)։ «Historisk målshow sænkede Horsens»։ Ekstra Bladet։ Վերցված է August 28, 2012 
  10. AGF sælger Aron Jóhannsson til AZ Alkmaar | Sport | DR. Dr.dk.
  11. «НЕК VS. АЗ 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-07 
  12. «АЗ VS. Утрехт 6:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-14 
  13. «АЗ VS. Спарта 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-25 
  14. «АЗ VS. ПСВ 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-27 
  15. «Вердер VS. Шальке 04 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-15 
  16. «Вердер VS. Боруссия Мёнхенгладбах 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-30 
  17. «Aron Johannsson undergoes hip surgery» (անգլերեն)։ SBI Soccer։ 2015-10-28։ Վերցված է 2016-02-05 
  18. Reed, Matt. (2016-02-02)։ «Aron Johannsson returns to training with Werder Bremen» (անգլերեն)։ SBI Soccer։ Վերցված է 2016-02-05 
  19. «Hópurinn er mætir Albaníu og Sviss»։ KSÍ (Icelandic)։ Վերցված է October 3, 2012 
  20. There is a huge opportunity to pick up a lot of points and put ourselves in a good position to qualify for Brazil Archived 2013-06-16 at Archive.is. U.S. Soccer.
  21. «Босния и Герцеговина VS. США 3:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-14 
  22. «Панама VS. США 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-10-15 
  23. «Гана VS. США 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-17 
  24. «США VS. Гаити 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-11 
  25. «США VS. Ямайка 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-23 
  26. «США VS. Куба 6:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-18 
  27. «Панама VS. США 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-14 
  28. «США VS. Панама 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]