Արշավիր Տաթևյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշավիր Տաթևյան
Ծնվել էփետրվարի 1, 1909(1909-02-01)
Մահացել էապրիլի 8, 1971(1971-04-08) (62 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունաստղագետ, գեոդեզիստ և դասախոս
Հաստատություն(ներ)Moscow State University of Geodesy and Cartography?, Մոսկվայի մետրոպոլիտեն և Central Scientific Research Institute of Geodesy, Aerial Surveying and Cartography?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1968)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Արշավիր Շավարշի Տաթևյան (փետրվարի 1, 1909(1909-02-01) - ապրիլի 8, 1971(1971-04-08)), հայ խորհրդային աստղագետ-գեոդեզիստ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1968)։

Գրիգոր Տաթևյանի եղբայրը։

1934 թ. ավարտել է Մոսկվայի գեոդեզիական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարությունում։ 1940-1969 թվականներին եղել է Գեոդեզիայի, աերոհանույթի և քարտեզագրության կենտրոնական ԳՀԻ-ի տնօրեն, 1969 թվականից՝ նույն ինստիտուտի բարձրագույն գեոդեզիայի և կիրառական աստղագիտության լաբորատորիայի վարիչ։ 1937 թվականից դասախոսել է Մոսկվայի գեոդեզիական ինստիտուտում։ Աշխատությունները վերաբերում են բարձրագույն գեոդեզիայի աստղագիտական-գեոդեզիական ցանցի գնահատման հարցերին։ Տաթևյանի գեոդեզիական հենարանային ցանցի կառուցման մասին հետազոտությունները կարևոր դեր են խաղացել ԽՍՀՄ-ում գեոդեզիական հիմնական աշխատանքների կազմավորման համար գիտական հետազոտությունների զարգացման գործում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 543