Արշավիր Խոնդկարյան
Արշավիր Խոնդկարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1889 |
Մահացել է | ապրիլի 15, 1957 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Արշավիր Խոնդկարյան (1889, մարտի 1, Հախվերիս, Սուրմալուի գավառ - 1957, ապրիլի 15, Երևան), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Կրել է Անվեհեր, Շեշտ, Պսպոր ծածկանունները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավիր Խոնդկարյանը ծնվել է Սուրմալուի գավառի Հախվերիս գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է Իգդիրի ռուսական դպրոցում։ 1909-1915 թթ. ուսուցչություն է արել Կոշ (այժմ՝ Արագածոտնի մարզում), Մոլլա-Գյոկչա (Սուրմալուի գավառում), Մեծ Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզում), Ճաթղռան (այժմ՝ Կոտայքի մարզի Գեղաշեն), Առաքյուլ (այժմ՝ Առաքել, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան) գյուղերում։ 1915-1918 թթ. ծառայել է բանակում։ 1918-1921 թթ. որպես թարգմանիչ աշխատել է «Նոր աշխատավոր» թերթի խմբագրությունում, միաժամանակ սովորել Անդրկովկասյան համալսարանի (Թիֆլիս) պատմագրական ֆակուլտետում։ 1921-1923 թթ. եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի գլխքաղլուսի հրահանգիչ-դասախոս, բաժնի վարիչ, 1923-1926 թթ.՝ թարգմանիչ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1926-1927 թթ.՝ Արմենտայի (Արմենպրես) պատասխանատու խմբագիր, 1927-1932 թթ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի թարգմանիչ և ոճաբան, 1932-1933 թթ.՝ «Հայկինո»-ի սցենարիստ, 1934-1938 թթ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վարիչ, թարգմանիչ, 1938-1957 թթ.՝ Հայպետհրատում թարգմանիչ։ Խոնդկարյանի թարգմանությամբ «Պայքար» հանդեսի (Երևան) 1923 թվականի համար 6-10-ում տպագրվել է Ալեքսանդր Բլոկի «Տասներկուսը»։ Խոնդկարյանը գրել է «Գորշ շինել» կինոնկարի սցենարը (Ա. Դանիելյանի հեղինակակցությամբ, 1932), «Մարջան» օպերայի լիբրետոն (բեմադրվել է 1941 թվականին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում)։
Հայկական թատրոնների համար ռուսերենից թարգմանել է Շարերի «Սև լեռան գաղտնիքը» (1941), Դանելինի և Ռայմոնդի «Սիրելի աղջիկը» (1942), Փիրումովի «Երեք մուշկետյորը» (ըստ Դյումայի համանուն վեպի,1942), Վոլչեկի «Քաղաքապետը» (1942),«Երկրորդ ճակատագիրը» (1943), Գլադկովի և Արբուզովի «Անմահը» (1943), Սարդուի «Ֆլորա Տոսկա» (1943), Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ» (1943), Գլադկովի «Դաժան ռոմանս» (1945), Սաշկովի և Դիբակի «Ինքնաթիռը ուշանում է 24 ժամով» պիեսները։ Մահացել է Երևանում[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանթղթակից Յասարի վերելքը (պատմվածք), Երևան, տրեստի առաջին տպարան, 1924, 27 էջ։
- Վերջին ժամ (բանաստեղծություններ) Երևան, «Սովետական գրող», 1977, 52 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Շենգելի - Ամբողջ իշխանությունը խորհուրդներին (պիես), Երևան, 1922
- Գոլսուորսի - Պայքար (պիես), Երևան, 1923
- Ելի՛ր պայքարի, ստրու՛կ գաղութի (ինսցենիրովկա), Երևան, 1925
- Երեք ինտերնացիոնալ, Ե., Պետհրատ, 1925։
- Կոզլով Եգոր, Առօրյա (պատմվածք), Ե., Պետհրատ, 1925, 90 էջ։
- Միրոլևսկի Վլ., Երիտասարդական կոմերիտմիության ինտերնացիոնալի պատմություններ, Ե., Պետհրատ, 1925, 64 էջ։
- Գիո Արտյոմ, Հեղափոխականի կյանքը, Ե., Պետհրատ, 1926, 301 էջ։
- Լենին Վ. Ի. Չինաստանի մասին, Ե., Պետհրատ, 1927, 37 էջ։
- Վ. Ի. Լենին - Չինաստանի մասին Երևան, 1927, 37 էջ։
- Մարիետա Շահինյան - Հիդրոցենտրալ (վեպ), Երևան, 1932, 375 էջ։
- ՀամԿ (բ) Կ 27-րդ կոնֆերանսի թեզիսները, Ե., Պետհրատ, 1932, 30 էջ։
- Միխայիլ Լերմոնտով - Մեր ժամանակի հերոսը, Երևան, 1935, 252 էջ։
- Պլեխանով Գ. Վ., Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջը, Ե., Պետհրատ, 1938, 198 էջ։
- Յարոսլավսկի Ե., Լենինի կենսագրությունը, Ե., Պետհրատ, 1938, 227 էջ։
- Պլեխանով Գ. Վ., Սոցիալիզմը և քաղաքական պայքարը. Մեր տարաձայնությունները, Ե., Պետհրատ, 1939, 439 էջ։
- Մաքսիմ Գորկի - Հոդվածների ժողովածու, Երևան, 1941, 376 էջ։
- Ստեֆան Ցվայգ -Ընտիր նովելներ, Երևան, 1942։
- Տոլստոյ Ա., Տառապանքի ուղիներով, տրիլոգիա, առաջին մաս («Քույրեր»), Ե., Հայպետհրատ, 1946։
- Լերմոնտով Մ., Ընտիր երկերի ժողովածու, հ. 2 (հատորի մեջ մտնող «Մեր ժամանակի հերոսը» թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1947։
- Չեխով Անտոն, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Չինովնիկի մահը», «Խիրուրգիա», «Հիվանդասենյակ համար 6», «Հոգյակը», պատմվածքները թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։
- Տոլստոյ Ա., Տառապանքի ուղիներով, տրիլոգիա, երկրորդ մաս («1918»), Ե., Հայպետհրատ, 1949, 448 էջ։
- Գորկի Մ., Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող «Ընկերներ», «Տափաստանում», «Բոլես», «Ձանձրույթից», «Խարդախը», «Ջուխտակներ» գործերը թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1949, 462 էջ։
- Տոլստոյ Ա., Տառապանքի ուղիներով, տրիլոգիա երրորդ մաս («Մռայլ առավոտ»), Ե., Հայպետհրատ, 1950, 547 էջ։
- Գորկի Մ., Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 3, Ե., Հայպետհրատ, 1952, 708 էջ։
- Ստեֆան Հեյմ - Խաչակիրներ (վեպ), Երևան, 1952։
- Չեխով Անտոն, Ընտիր երկեր, հ. 1 (գրքի մեջ մտնող «Չինովնիկի մահը», «Խիրուրգիա» պատմվածքները թարգմանել է Ա., Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1953։
- Չեխով Անտոն, Ընտիր երկեր, հ. 2 (գրքի մեջ մտնող «Հիվանդասենյակ համար 6», «Հոգյակը» գործերը թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1954։
- Զլոբին Ստ., Ստեփան Ռազին (պատմավեպ), գիրք առաջին, Ե., Հայպետհրատ, 1956, 650 էջ։
- Լերմոնտով Մ., Մեր ժամանակի հերոսը, Ե., Հայպետհրատ, 1957, 181 էջ։
- Լերմոնտով Մ., Երկերի ժողովածու, հ. 3 (հատորի մեջ մտնող «Մեր ժամանակի հերոսը» թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., «Հայաստան», 1966։
- Լերմոնտով Մ., Մեր ժամանակի հերոսը, Ե., «Հայաստան», 1973, 191 էջ։
- «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 230.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշավիր Խոնդկարյան Արխիվացված 2022-04-23 Wayback Machine
|