Jump to content

Արշամ Տատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշամ Տատրյան
Ծնվել էփետրվարի 2, 1909(1909-02-02)
ԾննդավայրՉորում, Թուրքիա
Վախճանվել էհունիսի 19, 1956(1956-06-19) (47 տարեկան)
Վախճանի վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և խմբագիր
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան (1925) և Ագրո ՓարիզԹեք (1932)
ԱշխատավայրԳալուստյան ազգային վարժարան և Կահիրեի ֆրանսիական լիցեյ

Արշամ Գալուստի Տատրյան (փետրվարի 2, 1909(1909-02-02), Չորում, Թուրքիա - հունիսի 19, 1956(1956-06-19), Կահիրե, Եգիպտոս), հայ գրող, հրապարակագիր, խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը (1925) և Գրինյոնի (Փարիզի մերձակայքում) երկրագործական բարձրագույն դպրոցը (1932)։ Եղել է Գալուստյան վարժարանի և Կահիրեի ֆրանսիական լիցեյի ուսուցիչ[1]։ 1938 թ. հրատարակել է «Բանաստեղծին ձայնը» (Կահիրե) պարբերագիրքը[2]։ 1948-1955 թթ. խմբագրել է «Զահակիր» գրական, հասարակական շաբաթաթերթը։ Տատրյանը կանգնած էր Սովետական Հայաստանի պաշտպանության դիրքերում։ Նրա բանաստեղծությունները (տպագրված սփյուռքահայ տարբեր պարբերականներում) կրում են Միսակ Մեծարենցի ազդեցությունը, դրանք արտացոլում են 1920-1930-ական թվականները ու հետագա տասնամյակների սփյուռքահայ սերնդի հոգեբանությունը, նրա հայասիրական ոգորումները[3]։

Մահացել է 1956 թվականի հունիսի 19-ին Կահիրեում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Խմբագրական (1957 թ․ փետրվարի 15). «Արշամ Տատրեան». Սիոն. Հայ ամսագիր կրօնական, գրական, բանասիրական. ԼԱ: 14.(չաշխատող հղում)
  2. «ՏԱՏՐԵԱՆ ԱՐՇԱՄ - books». digilib.aua.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։